Ալեքսանդր Նևսկի տաճար (Եկատերինբուրգ)
Ալեքսանդր Նևսկի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Եկատերինբուրգի եպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1838 |
Մասն է | Novo-Tikhvinsky Monastery? |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Հիմնադրված | 1838 |
Alexander Nevsky Cathedral, Yekaterinburg Վիքիպահեստում | |
sestry.ru/church |
Ալեքսանդր Նևսկի տաճար (ռուս.՝ Александро-Невский собор), Եկատերինբուրգում գործող ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Նովո Տիխվինսկի մենաստանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի հիմքերը գցվել են 1838 թվականի հունիսի 26-ին և հիմնադրման պահից Սինոդի հրամանով նրան տրվել է աթոռանիստ տաճարի կարգավիճակ։ Կառուցվել է կլասիցիզմի ոճով, ճարտարապետ Միխայիլ Մալախովի կողմից 1848 թվականին։ Գլխավոր տաճարն օծվել է 1852 թվականի սեպտեմբերի 21-ին, այն կառուցվել է ի պատիվ մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու։ Ձախ կողմի մատուռն օծվել է 1853 թվականի հունիսի 8-ին և կոչվել ի պատիվ Նիկոլայ Հրաշագործի։ 1854 թվականի մայիսի 23-ին օծվել է աջ կողմի մատուռը և կոչվել Քրիստոսի հարության պատվին։ Զանգակատան աշտարակի վրա տեղադրվել է միայն մեկ փոքրիկ զանգ։
1909 թվականին, վանքի 100-ամյակի կապակցությամբ, եկեղեցու հատակը ծածկվել է թուջե սալերով, իսկ պատերը նկարազարդվել են դասական տեսարանների պատկերներով[1]։
Դասական նկարների նոր միաշարք պատկերակները փոխարինվել են զոհասեղանի նախկին, համեստ միջնորմներին։
1921 թվականին Նովո Տիխվինյան վանական համալիրի փակումից հետո, տաճարը դարձել է ծխական, իսկ 1930 թվականին այն փակվել է։ Նույն թվականին քանդվել է տաճարի շուրջը տեղակայված դեռևս 18-րդ դարից գործող գերեզմանատունը։ 1942 թվականին տաճարը կապիտալ վերակառուցվել է` հետագայում որպես ռազմական պահեստ օգտագործելու նպատակով։ 1961 թվականից տաճարի շինությունը օգտագործվել է որպես գավառագիտական թանգարանի ֆոնդերի պահեստարան։
1991 թվականին ուղղափառ համայնքը պահանջել է տաճարը վերադարձնել Ռուսական եկեղեցուն։ Հանձնման վերաբերյալ որոշումը կայացվել է 1991 թվականի սեպտեմբերի 10-ին` շուրջ մեկ ամիս տևած հացադուլից հետո[2]։ 1992 թվականին տաճարին է վերադարձվել առաջին հարկը և ծխական համայնքի կողմից սկսվել են պաշտամունքի ծառայություններ իրականացվել, իսկ 1994 թվականից տաճարը նորից դարձել է վանքապատկան։ Նույն թվականից Հովնան Պրեդտեչենսկու մայր տաճարից հանդիսավորապես տեղափոխվել է Սուրբ Աստվածածնի Տիխվինյան սրբապատկերների տեղական ցուցակը։
Ներկայումս տաճարը ամբողջությամբ հանձնվել է Եկատերինբուրգյան թեմին և իրականացվել շինության ամբողջական վերակառուցում։ Տաճարն օծվել է 2013 թվականի մայիսի 19-ին ՌՊԵ-ի պատրիարք Կիրիլի կողմից[3]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգ գմբեթավոր տաճարն ունի քառակուսի հատակագիծ՝ արևելյան կողմում մեծ աբսիդի ելուստներով, հարավային և հյուսիսային կողմերում՝ երկու սյունասրահով։ Շինության արևմտյան մասում կառուցվել է զանգակատուն։ Ներսից կառույցը չորս վեցանկյուն սյուներով բաժանված է հինգ մասի և աչքի է ընկնում լավ ակուստիկայով[4]։
Տաճարը զարդարված է հարթ վերնաճակատներով մեծ վեց սյունանոց սյունասրահներով։ Տաճարի սյունասրահների հետևում գտնվող պատը և հիմնական հատվածի անկյունները զարդարված են կորնթյան որմնասյուներով։ Ճարտարապետական կառուցվածքն առանձնանում է շենքի, զանգակատան և գմբեթների ծավալների համամասնությունների հստակությամբ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Декабристов, 87 (район Зелёной Рощи) // Свод памятников истории и культуры Свердловской области / отв. ред. В. Е. Звагельская. — Екатеринбург: Издательский дом «Сократ», 2007. — Т. 1. Екатеринбург. — С. 182—183. — 536 с. — 7000 экз. — ISBN 978-5-88664-313-3.
- ↑ В Екатеринбурге открыли собор Александра Невского
- ↑ n:В день рождения царя глава РПЦ договорился с Холманских лечить наркоманов — Викиновости, 20.05.2013
- ↑ 4,0 4,1 Козинец Л. А. Каменная летопись города : Архитектура Екатеринбурга — Свердловска XVIII — начала XX века / рецензенты Н. И. Бугаева, И. М. Шакинко. — Свердловск : Средне-Уральское книжное издательство, 1989. — С. 83—84. — 160 с., 64 с. ил. — 50 000 экз. — ISBN 5-7529-0169-3.