Ալեքսանդր Մելիքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մելիքյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1877[1] Հադրութ, Ջաբրայիլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 16, 1969[1] (92 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ-տեխնոլոգ, մաթեմատիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ (1908)[1] |
Պարգևներ |
Ալեքսանդր Նիկոլայի Մելիքյան (փետրվարի 5, 1877[1], Հադրութ, Ջաբրայիլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 16, 1969[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ինժեներ-տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ, դոցենտ (1938)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունն ստացել է Շուշիի ռեալական դպրոցում։ 1898 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մասնակցել է հեղափոխական ուսանողության հավաքույթներին ու ցույցերին, որի համար երկու անգամ (1899, 1900) հեռացվել է ինստիտուտից։ 1908 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 1908-1915 թվականներին աշխատել է Երևանի Երևան քաղաքի ինքնավարությունում որպես նախագծող ու կառուցող ինժեներ, միաժամանակ դասավանդել օրիորդաց գիմնազիայում և սեմինարիայում, իսկ 1915 թվականից՝ նվիրվել ուսուցչական աշխատանքի։ Մելիքյանը նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը (1908-1915)։
Նրա ջանքերով Հայաստանում հիմնվել է առաջին տեխնիկական մասնագիտական դպրոցը՝ ինդուստրիալ տեխնիկումը, որի տնօրենն է եղել տասը տարի։ Դասավանդել է 1923 թվականին Երևանում բացված բանվորական ֆակուլտետում։ Մինչև 1932 թվականը վարել է ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի կադրերի բաժնի վարիչի տեղակալի և ուսումնական մասին վարիչի պաշտոնը՝ ղեկավարելով տեխնիկական կրթության կազմակերպման ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործն ամբողջ հանրապետությունում։ Դասավանդել է գյուղատնտեսական ինստիտուտում (1931-1933), Երևանի պետական համալսարանում (1933-1961)։ 1936 թվականին նա նշանակվել է համալսարանի ուսումնագիտական մասին պրոռեկտորի տեղակալ, իսկ 1941-1961 թվականներին՝ պրոռեկտոր։ Հայկական ԽՍՀ IV գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 388)։ ![]() |
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Հադրութ քաղաքում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 1969 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ ճարտարագետներ