Ալեքսանդր Մացեգորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մացեգորա
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1955(1955-11-21) (68 տարեկան)
Ծննդավայր Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) և Բարեկամության շքանշան

Ալեքսանդր Մացեգորա (ռուս.՝ Александр Иванович Мацегора,նոյեմբերի 21, 1955(1955-11-21), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը (1978)։ Տիրապետում է կորեերեն և անգլերեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1999 թվականից։

  • 20052006 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի բաժնի պետ։
  • 20062011 թվականներին՝ ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 20112014 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2014 թվականի դեկտեմբերի 26-ից՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։ Հավատարմագրերն հանձնվե են 2015 թվականի մարտի 9-ին[2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի ապրիլի 28)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի հուլիսի 8)[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2018 թվականի սեպտեմբերի 10)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա անբասիր պետական ծառայության համար[5]
  • Բարեկամության I աստիճանի շքանշան (Հյուսիսային Կորեա, 2015)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]