Ալեքսանդր Մակեդոնացու մետաղադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստատեր։ Ալեքսանդր III Մեծ[1]
Ստատեր։ Մակեդոնական թագավորություն:

Ալեքսանդր Մակեդոնացու մետաղադրամներ, մետաղադրամներ, որոնք հատվել են Ալեքսանդր III Մեծի (Ալեքսանդր Մակեդոնացու) օրոք մ.թ.ա. 336-323 թվականներին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր օրոք Ալեքսանդր Մակեդոնացին մեծ ուշադրություն է դարձրել ոչ միայն ռազմական արշավներին, այլև մետաղադրամների հատմանը՝ շարունակելով իր հոր՝ Փիլիպոս II-ի գործը։ Նրա օրոք սկսեցին հատվել նրա սեփական պատկերով մետաղադրամներ, որի վրա առկա էր նաև «Ալեքսանդր արքայի մետաղադրամ» գրությունը։ Ենթադրվում է, որ առաջին մետաղադրամները, որոնց վրա շատ ճանաչելի էր Ալեքսանդր III Մեծի դիմանկարը, տետրադռախմներն էին։ Այս մետաղադրամի դիմերեսին պատկերված էր թագավորի գլուխը առյուծի կաշվի մեջ[2]։ Ժամանակի ընթացքում ճակատային մասում պատկերված աստվածությունները փոխպատվաստվում էին կայսեր դիմանկարով։

Նաև Ալեքսանդր Մակեդոնացու օրոք հայտնվում են մետաղադրամներ, որոնք համատեղում են մետաղադրամների հին և նոր ավանդույթների տարրեր. առջևի կողմում պատկերված է Հերակլեսի գլուխը, մինչդեռ հակառակ կողմում նրանք պատկերում էին Մեծն Ալեքսանդր III-ին։ Որոշ մետաղադրամներ, բացի Հերակլեսից, պարունակում են նաև այլ ատրիբուտներ, օրինակ՝ նրա մահակը։ Մետաղադրամների հակառակ կողմում հանդիպում էին տիպիկ կենցաղային իրերի պատկերներ էին՝ լիրա, խարիսխ, սոխ, ամֆորներ, զանգակատուն, կամ կենդանիների պատկերներ՝ ձուկ կամ ցուլի գլուխ[3]։ Ալեքսանդր Մակեդոնացու ստատերը կշռել է 8,6 գ, չափը՝ 17 մմ։ Ոսկե ստատերների հատման վայրերից մեկը Աբիդոս քաղաքն էր։ Նման մետաղադրամի անտիկ արժեքը 3 500 դոլար է[4]։

Մետաղադրամներ, որոնք հատվել են Ալեքսանդր Մակեդոնացու օրոք․

  • Ալեքսանդր III Մեծի բրոնզե մետաղադրամը։ Մետաղադրամի տրամագիծը 18 մմ է[2]
  • Ալեքսանդր III Մեծի բրոնզե մետաղադրամը։ Մետաղադրամի տրամագիծը 21 մմ է[2]
  • Ալեքսանդր III Մեծի բրոնզե մետաղադրամը։ Մետաղադրամի տրամագիծը 22 մմ է[2]
  • Ալեքսանդր III Մեծի արծաթե դրախմ։ Դիմերեսի վրա Ալեքսանդր Մակեդոնացու աջակողմյան գլուխը։ Դարձերեսի վրա պատկերված է Զևսը, որը նստած է գահին։ Իր աջ ձեռքին արծիվ է, ձախ ձեռքը հենած է գավազանին։
  • Ալեքսանդր III Մեծի արծաթե տետրախման։ Դիմերեսի վրա Ալեքսանդր Մակեդոնացու աջակողմյան գլուխն է։ Հակառակ կողմում գտնվում է Զևսը, որը նստած է գահի վրա, աջ ձեռքին նա պահում է արծիվը[2]։
Ստատերի քառորդ։ Մակեդոնական թագավորություն: Ալեքսանդր III[1]
Ստատերի քառորդ։ Մակեդոնական թագավորություն: Ալեքսանդր III
  • Ալեքսանդր III Մեծի արծաթե դեկադրահ։ Դիմերեսի վրա թագավորի գլուխն է, որը նստած է Զևսի գահին։ Աջ ձեռքին արծիվ է[5]։
  • Ալեքսանդր III Մեծի ոսկե ստատեր։ Դիմերեսի վրա պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացու գլուխը՝ Ամոնի Աստծո աջ եղջյուրներով։ Ռևերսի վրա Աթենքի աստվածուհի Նիկեֆորոսն է, որը նստած է գահին[5]։
  • Ալեքսանդր III Մեծի ոսկե ստատեր։ Դիմերեսի վրա Աթենք աստվածուհու գլուխն է Կորնթոսի սաղավարտով և օձով։ Աթենքի մազերը ազատ գանգուրներ են, պարանոցի վրա՝ ուլունքներ[5]։
Ստատեր։ Մակեդոնական թագավորություն: Ալեքսանդր III, հետմահու մետաղադրամ[1]
Ստատեր։ Մակեդոնական թագավորություն: Ալեքսանդր III, հետմահու մետաղադրամ

Ալեքսանդր III Մեծի անունով մետաղադրամները մակեդոնական Թագավորությունում հատվել են թագավորի կենդանության օրոք և նրա մահից հետո[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Аверс и реверс, 2016, էջ 82
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Деньги мира, 2014, էջ 31
  3. 3,0 3,1 А. С. Шофман. «История античной Македонии».
  4. 100 самых дорогих и редких монет, 2015, էջ 9
  5. 5,0 5,1 5,2 Деньги мира, 2014, էջ 32

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аверс и реверс истории / [Ред. кол.: А.В. Митяева и др.]. — М.: Международный нумизматический клуб, 2016. — 216 с. — ISBN 978-5-9906902-6-4
  • Кошевар Д.В. Деньги мира. Монеты и банкноты. — Москва: АСТ, 2014. — 256 с.
  • Слука Ирина Михайловна 100 самых дорогих и редких монет. — Москва: Издательство "Э", 2015. — 80 с.
  • Аркадий Семенович Шофман История античной Македонии. — Изд-во Казанского университета, 1960.