Jump to content

Ալեքսանդր Լիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Լիբեր
ռուս.՝ Александр Витальевич Ли́бер
Դիմանկար
Ռուսաստանցի մաթեմատիկոս,
ծրագրավորող,
ինտելեկտուալ խաղերի մասնակից
Ծնվել էհունվարի 17, 1974 (49 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսաստան ՌԴ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ծրագրավորող և գիտակ
 Aleksandr Liber Վիքիպահեստում

Ալեքսանդր Լիբեր (մայիսի 17, 1974(1974-05-17), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի մաթեմատիկոս և ծրագրավորող, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Սեփական խաղ» ինտելեկտուալ հեռուստաշոուների մասնակից։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի 239-րդ ֆիզիկա-մաթեմատիկակական դպրոցը։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկա-տեխնիկական ֆակուլտետի շրջանավարտ, այնուհետև շարունակել է ասպիրանտուրան Բարսելոնայում։

«Սեփական խաղ»-ում Ալեքսանդր Լիբերը ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է, 2007 և 2012 թթ.-ի լիակատար չեմպիոն։ Հեռուստախաղի հին ձևաչափի (մինչև 2000 թ.) ռեկորդակիրն է հաղթած միավորների քանակով՝ 2400 միավոր։

Լիբերը սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մեծ հաջողությամբ խաղում է 1992 թ.-ից։ Անդրեյ Կուզմինի թիմի կազմում դարձել է 2005 թ.-ի աշխարհի չեմպիոն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի Ռուսաստանի չեմպիոն 2005, 2007 և 2009 թթ.-ին։ 2010 թ.-ից հանդես է գալիս Մաքսիմ Պոտաշովի թիմում։ 2011 թ.-ին Մաքսիմ Պոտաշովի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի և աշխարհի չեմպիոն։ Լիբերը դարձավ միակ խաղացողը, ով երեք անգամ (2004, 2006 և 2007 թթ.-ին) նվաճեց Ազգերի Գավաթը, որը խաղարկվում է տարբեր երկրների թիմերի հավաքականների միջև։ ԱՄԱ-ի կայքի Արխիվացված 2014-04-17 Wayback Machine տվյալների համաձայն՝ Լիբերը հանդիսանում է այն 11 խաղացողներից մեկը, որոնք մասնակցել են սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի աշխարհի բոլոր տասը առաջնություններին։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի էլիտար հեռուստաակումբում առաջին անգամ հանդես է եկել 2006 թ.-ին Սերգեյ Վիվատենկոյի թիմի կազմում։ Երկու խաղ անընդմեջ՝ այդ թվում տարվա եզրափակիչ խաղում, ճանաչվել է թիմի լավագույն խաղացող։