Ալեքսանդր Լեոնտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Լեոնտև
Նաև հայտնի է որպեսРенегат, Лось և Светлейший
Ծնվել էհունիսի 19, 1976(1976-06-19) (47 տարեկան)
Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերպանկ-ռոք
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, բաս կիթառ և վոկալ
Գործունեություն1997–ներկա
ԿապվածՍեվեռնի Ֆլոտ (2014-ից)
Կորոլ ի Շուտ (1996-2013)
Կուկռինիկսի (1997-2001)
Կայքkorol-i-shut.ru/news/

Ալեքսանդր Վլադիմիրի Լեոնտև (ռուս.՝ Александр Владимирович Леонтьев, հայտնի է նաև որպես "Ռենեգատ" ռուս.՝ Ренегат, հունիսի 19, 1976(1976-06-19), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, կիթառահար, երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լեոնտևը ծնվել է 1976 թ. հունիսի 19-ին Քիշնևում, Մոլդովա։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, ուր ընդունվել է անասնաբուժական ինստիտուտ՝ սովորելով այնտեղ ընդամենը մեկ տարի։ Այնտեղ նա հանդիպում է իր ապագա կոլլեգաներին՝ Կուկռինիկսի խմբից։ 1997-2001 թթ. Կուկռինիկսի խմբի անդամ է։ «Сон», «Долгой дорогой», «Солдатская печаль» և «Невезучий» երգերի հեղինակն է, որոնք մտան խմբի առաջին ալբոմի մեջ։

«Կորոլ ի Շուտ» խմբի հետ առաջին անգամ ելույթ է ունեցել 1996 թ. ամռանը, որի մասնակցությամբ ձայնագրվում խմբի Ակուստիկ ալբոմ ձայներիզը։ Դրանից հետո ժամանակ առ ժամանակ մասնակցում է Կորոլ ի Շուտ խմբի համերգներին՝ շարունակելով մասնակցել Կուկռինիկսի խմբի գործունեությանը։

2001 թ. հունվարի 28-ին «Կուկռինիկսի» խմբի պաշտոնական կայքում լուր հայտնվեց, որ Ալեքսանդր «Ռենեգատ» Լեոնտևը վերջնականապես լքել է խումբը, դառնալով «Կորոկ ի Շուտ» խմբի լիակատար անդամ։

2006 թ. սկզբին, երբ Կորոլ ի Շուտ խումբը լքում է Ալեքսանդր Բալունովը, Ռենեգատը սկսում է հանդես գալ իբրև բաս-կիթառահար։ Նույն թվականի վերջում լքում է խումբը՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով։

2011 թ. օգոստոսի 17-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Լեոնտևը վերադառնում է խումբ։

2013 թվականին՝ Կորոլ ի Շուտ խմբի առաջնորդ Միխայիլ Գորշենյովի մահից հետո, Լեոնտևը խմբի մյուս անդամների հետ որոշել են լուծարել խումբը և ստեղծել նոր՝ «Հյուսիսային նավատորմ» խումբը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լեոնտևի մասնակցությամբ թողարկվել են հետևյալ ալբոմները՝

Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Попса(ռուս.)