Ալեքսանդր Լակտիոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Լակտիոնով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1986(1986-05-28)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2004 Հարավային Կորեա Սոնամ Իլխվա Չունմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Ռուսաստան Չկալովեց-Օլիմպիկ 8 (0)
2005 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
2006 Ղազախստան Ակտոբե 1 (0)
2006-2007 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 0 (0)
2006-2007  Ռուսաստան Սպարտակ (սիրող․) սիրող․
2007 Լատվիա Մետալուրգ (Լիեպայա) 5 (0)
2008-2009 Ռուսաստան Սպորտակադեմկլուբ 11 (0)
2008  Ռուսաստան Սպորտակադեմկլուբ ե․ սիրող․
2008  Ռուսաստան Նարա-ՇՖԲՌ 12 (1)
2009 Ռուսաստան Ռադիան-Բայկալ սիրող․
2010 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 29 (7)
2011-2012 Ռուսաստան Տեքստիլշչիկ 20 (4)
2012 Ռուսաստան Իստրա 9 (0)
2012-2013 Ռուսաստան Արսենալ 17 (0)
2012-2013  Ռուսաստան Արսենալ-2 ՊՍՖԱ
2013 Ռուսաստան Դոլգոպրուդնի-2 ՊՖՍԼ
2013 Ռուսաստան Դոլգոպրուդնի 12 (1)
2014 Ռուսաստան Սոլյարիս
2014-2015 Ռուսաստան Յակուտիա 14 (1)
2014-2015 Ռուսաստան Ռոսիչ
2014-2015 Ռուսաստան Վելես
Ազգային հավաքական
2004 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)
Մարզչական կարիերա
2016— Ռուսաստան Ստրոգինո ՄՊՄԴ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Յուրևիչ Լակտիոնով (ռուս.՝ Александр Юрьевич Лактионов, մայիսի 28, 1986(1986-05-28)[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լակտիոնովն իր կարիերան սկսել է Նովոսիբիրսկում, ապա գնացել է Կորեա, որտեղ հանդես է եկել «Սոննա Իլխվա Չխոնմա» ակումբի երիտասարդական կազմում։ Հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական (մինչև 19)։ 2005 թվականին մասնակցել է դիտումների մոսկովյան «Տորպեդո» ակումբում, բայց արդյունքում տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ», որի կազմում անցկացրել է երկրորդ կազմերի առաջնությունում։ Իր միակ հանդիպումը կարմրա-սպիտակների հիմնական կազմում անցկացրել է 2005/06 մրցաշրջանի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի՝ «Օկեան» ակումբի դեմ խաղում, երբ դուրս է եկել փոխարինման հանդիպման 90-րդ րոպեին[2]։ 2006-2007 թվականներին խաղացել է մոսկովյան «Սպարտակ» ակումբի սիրողական երիտասարդական կազմում՝ հանդես գալով սիրողական առաջնությունում։ Այդ շրջանում անցկացրել է 1 խաղ Ղազախստանի բարձրագույն լիգայում «Ակտեոբե» ակումբում և 5 խաղ Լատվիայի առաջնությունում «Մետալուրգ» ակումբի կազմում։

Հետագայում հանդես է եկել երկրորդ դիվիզոնի թիմերում և սիրողական առաջնությունում, միայն 2008 թվականին առաջին դիվիզիոնում անցկացրել է 11 խաղ մոսկովյան «Սպորտկադեմկլուբ» ակումբի կազմում։

2012 թվականի հուլիսի սկզբին պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ» ակումբի հետ։

2014 թվականին հանդես է եկել սիրողական առաջնությունում մոսկովյան «Սոլյարիս» ակումբի կազմում[3]։

Խաղային կարերայի ավարտին դարձել է «Ստրոգինո» ակումբի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ[4][5]։ 2018 թվականին մարզել է 2004 թվականին ծնվածների թիմը[6][7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան 'Սպարտակ

  • ՌՖՊԼ երկրորդ կազմերի առաջնության չեմպիոն (1) – 2007
  • Սիրողական առաջնություն (տարածաշրջան «Մոսկվա»)
    • Արծաթե մրցանակակիր (1) – 2006
    • բրոնզե մրցանակակիր (1) – 2007

Լիտվա «Մետալուրգ» Լիեպեյա

  • Արծաթե մրցանակակիր (1) – 2007

Ռուսաստան «Արսենալ» Տուլա

  • Երկրորդ դիվիզիոն (տարածաշրջան «Կենտրոն»)
    • Հաղթող (1) – 2012/13

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս և կորեացի ֆուտբոլիստ Դենիս Լակտիոնովի ազգականն է։

Նկարահանվել է Իվանովո քաղաքը Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքը-2014 միջազգային մրցույթին ներկայացնելու համար ստեղծված հոլովակում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Советский спорт: «Спартак» огорчил Находку
  3. «Профиль на сайте МФФ «Москва»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  4. «Открытый реестр тренеров. Лактионов Александр Юрьевич». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  5. Лактионов Александр Юрьевич, Москва, Россия
  6. «Строгино» опубликовал список тренеров по годам рождения и отделениям
  7. Юные футболисты из Строгина вышли в финал Кубка РФС
  8. Иваново — город молодых(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]