Ալեքսանդր Էլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Էլդեր
Ծնվել է1951
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՏարտուի համալսարան
Մասնագիտությունգործարար
Կայքelder.com

Ալեքսանդր Էլդեր (անգլ.՝ Alexander Elder, 1951, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), պրոֆեսիոնալ թրեյդեր, ֆինանսների[1], բորսային առևտրի[2] և տեխնիկական վերլուծության[3] նշանավոր փորձագետ։ Նրա «Trading for a Living» գիրքը (1993 թ.) տպագրվել է աշխարհի 12 լեզուներով, միջազգային բեստսելլեր է[4]։ Բնակվում է Նյու-Յորքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԽՍՀՄ-ում՝ Լենինգրադում։ Մեծացել է Էստոնիայում։ 16 տարեկան հասակում ընդունվել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել որպես Տալլինում գտնվող առևտրային նավի բժիշկ։ 1974 թ.-ին նա Աբիջանում (Արևմտյան Աֆրիկա` Կոտ դ'Իվուարի Հանրապետության ամենամեծ քաղաքը) քաղաքական ապաստան խնդրեց ԱՄՆ դեսպանատանից, որտեղից հետո նրան անմիջապես տեղափոխեցին ԱՄՆ։

Նյու-Յորքի համալսարանական հիվանդանոցներում պրակտիկայից հետո նա սովորել է Նյու-Յորքի հոգեվերլուծական ինստիտուտում և աշխատել որպես թերթի խմբագիր։ Հետո նա սկսեց մասնավոր հոգեբուժական պրակտիկա Նյու-Յորքում։

1970-ականների վերջին Էլդերը հետաքրքրվեց բորսային գործառնություններով և սկսեց ներդրումներ կատարել բաժնետոմսերի և օպցիոնների մեջ։ Հիմնադրվել է Financial Trading Seminars, Inc. (Նյու-Յորք) ընկերությունը և դարձել նրա տնօրեն։ Ընկերության պրոֆիլը բորսային առևտրի ոլորտում մասնագետների պատրաստումն է։ Էլդերն իրականացնում է խորհրդատվություններ, դասընթացներ և սեմինարներ առևտրի ոլորտում ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Նրա՝ «Եկ իմ առևտրի սենյակ» գիրքը 2002 թ. ամերիկյան հեղինակավոր Barron’s ամսագրի կողմից ճանաչվել է որպես լավագույն գիրք։

2020 թ․ թվիթերի իր էջում հանդես է եկել ադրբեջանական վանդալիզմի դեմ[5]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

անգլերեն լեզվով:

  • Alexander Elder. «Rubles to Dollars: Making Money on Russia’s Exploding Financial Frontier». Published by Prentice Hall, 1998. ISBN 978-0-7352-0062-3
  • Alexander Elder. «Trading for a Living: Psychology, Trading Tactics, Money Management». Published by John Wiley & Sons Inc, 1993. ISBN 978-0-471-59224-2.
  • Alexander Elder. «Trading for a Living: Psychology, Trading Tactics, Money Management, Study Guide». Published by John Wiley & Sons Inc, 1993. ISBN 978-0-471-59225-9.
  • Alexander Elder. «Come Into My Trading Room: A Complete Guide to Trading». Published by John Wiley & Sons Inc, 2002. ISBN 978-0-471-22540-9.
  • Alexander Elder. «Come Into My Trading Room: A Complete Guide to Trading, Study Guide». Published by John Wiley & Sons Inc, 2002. ISBN 978-0-471-22534-8.
  • Alexander Elder. «Straying from the Flock: Travels in New Zealand». Published by John Wiley & Sons Inc, 2005. ISBN 978-0-471-71863-5.
  • Alexander Elder. «Entries & Exits: Visits to 16 Trading Rooms». Published by John Wiley & Sons Inc, 2006. ISBN 978-0-471-67805-2.
  • Alexander Elder. «Entries and Exits: Visits to Sixteen Trading Rooms, Study Guide». Published by John Wiley & Sons Inc, 2006. ISBN 978-0-471-65982-2.
  • Alexander Elder. «Sell and Sell Short». Published by John Wiley & Sons Inc, 2008. ISBN 978-0-470-18167-6.
  • Alexander Elder. «Study Guide for Sell and Sell Short». Published by John Wiley & Sons Inc, 2008. ISBN 978-0-470-20047-6.
  • Alexander Elder. «The New Sell and Sell Short: How To Take Profits, Cut Losses, and Benefit From Price Declines», 2nd Edition. Published by John Wiley & Sons Inc, 2011. ISBN 978-0-470-63239-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Уроки Элдера, «Эксперт Юг», №2, 2007». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  2. Essentials of Foreign Exchange Trading, 2009 - Страница 173, by James Chen
  3. 50 лидеров конкурса "Лучший частный инвестор-2006" смогут бесплатно посетить семинар гуру фондового рынка Александра Элдера, РТС, 2006
  4. Start Day Trading Now - Страница 111, by Michael Sincere - 2011
  5. Azeri military in the area where Armenians used to live before the recent war

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]