Ալեքսանդր Զախարչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զախարչենկո
2014-12-27. День спасателя в Донецке 055 (cropped).JPG
Զախարչենկոն 2014 թվականի դեկտեմբերին Դոնեցկում
Դրոշ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար
 4 նոյեմբեր 2014 թվական
Դրոշ
2-րդ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ
 7 օգոստոս 2014 թվական
Նախորդող Ալեքսանդր Բորոդայ
 
Քաղաքացիություն՝ Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Ukraine.svg Ուկրաինա և Flag of the Donetsk People's Republic (2014-2018).svg Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն
Կուսակցություն՝ Donetsk Republic
Կրթություն՝ Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուկրաինա Ուկրաինա
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հունիսի 26, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:26|2|0}})
Ծննդավայր Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր օգոստոսի 31, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[1] (42 տարեկանում)
Վախճանի վայր Դոնեցկ, Ուկրաինա[1]
Թաղված Դոնեցկ
 
Կայք՝ av-zakharchenko.su
 
Ինքնագիր Signature of Aleksandr Zakharchenko.png
 
Պարգևներ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս, Order of Friendship և Q19909380?

Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զախարչենկո (հունիսի 26, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:26|2|0}}), Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - օգոստոսի 31, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[1], Դոնեցկ, Ուկրաինա[1]), պետական և ռազմական գործիչ չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Պետության ղեկավար (նոյեմբերի 4, 2014), նախարարների խորհրդի նախագահ (օգոստոսի 7, 2014[3]) և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Մահացել է 2018 թվականի օգոստոսի 31-ին Դոնեցկի կենտրում ռումբի պայթյունի հետևանքով[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանցությամբ ավարտելով Դոնեցկի արդյունաբերական տեխնիկումը՝ սկսել է աշխատել հանքում՝ որպես լեռնային էլեկտրոմեխանիկ։ Մասնագիտությամբ 6-րդ կարգի մեխանիկ-էլեկտրոմեխանիկ է։ Հետագայում զբաղվել է ապօրինի ածխային բիզնեսով, մշակել է այսպես կոչված «копанки», այդ թվում ղեկավարել է մեծ կոլեկտիվներ։ Սովորել է Դոնեցկի իրավաբանական ինստիտուտում, ունի թերի բարձրագույն կրթություն։

Գլխավորել է Դոնեցկի խարկովյան Հենակետ հասարակական կազմակերպությունը։

2014 թվականի գարնանը Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում իր գլախավորած խմբով, 7 զինված մարդկանց հետ օկուպացրեց ապրիլի 16-ին Դոնեցկի քաղաքային վարչակազմի շենքը։ Իր նպատակները բացատրում է հետևյալ կերպ.

Մեր առաջին նպատակը. մենք ցանկանում ենք բարձրաձայնել մեր պահանջները Կիևի իշխանություններին, մենք կմնանք այստեղ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել։
Մենք մտանք այստեղ` պահանջելով տեղական հանրաքվե։ Մենք չենք հավատում, որ Ռեգիոնների կուսակցությունը միակ լեգիտիմ իշխանությունն է Ուկրաինայում՝ Գերագույն Ռադայում։ Եվ մենք խնդրել ենք գործադիր կոմիտեին՝ աջակցել հանրաքվեի նախապատրաստմանը։
Մենք ցանկանում ենք Գերագույն Ռադայում առաջ քաշել Ալեքսանդր Բաբկովի տեղական հանրաքվեի մասին օրինագծի ընդունումը։ Նա ներկայացել է, և նրան հրաժարվել են ընդունել խմբակցություն։ Թող հասկանան, որ հանրաքվեն իսկապես օգտակար է։

2014-ի մայիսին նշանակվել է Դոնեցկի զինվորական հրամանատար։ Հետագայում նա նշանակվել է ԴԺՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, հենակետ ստորաբաժանման հրամաանատար՝ մինչև 2014-ի հուլիսի 7-ը։ Անձամբ մասնակցել է մարտերին, վիրավորել ձեռքը՝ 2014 թվականի հուլիսի 22-ին Կոժևսկի հենակետի վրա հարձակման ժամանակ։ 2014 թվականի հուլիսի 23-ին ստացել է զինվորական մայորի կոչում։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից Ալեքսանդր Բորոդայի հեռանալուց հետո օգոստոսի 7-ին ստանձել է նրա պաշտոնը։ Օգոստոսի 8-ին հաստատվել է Գերագույն խորհրդի ավելի քան 50 պատգամավորների կողմից՝ ձեռնպահ - 6, դեմ - 1։ Այդ նույն օրը հավատարմության երդում է տվել ԴԺՀ ժողովրդին։

2014 թվականի օգոստոսի 30-ին նրա նկատմամբ մահափորձ է կատարվել։ Նա անձամբ չի տուժել, միայն վարորդն է վնասվածք ստացել։ Հոկտեմբերին փաստաթղթերը ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես ԴԺՀ ղեկավարի թեկնածու՝ դառնալով առաջին գրանցված թեկնածուն։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ԿԸՀ հայտարարեց, որ Զախարչենկո հաղթել է, նրա օգտին են քվեարկել 765.000 մարդ՝ հաշվառման մեջ գտնվողների շուրջ 75 %-ը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նրանք հարգում են Դոնեցկի մարզի բնակչության կամքը, Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը, Ուկրաինան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ընտրությունները համարել են ոչ լեգիտիմ, որով խախտել են 2014 թվականի Մինսկի համաձայնագիրը։

Նոյեմբերի 4-ին Դոնեցկի ակադեմիա-դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը, Զախարչենկոն երդվեց՝ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա։ ԿԸՀ ղեկավար Ռոման Լյագինը ԴԺՀ ղեկավարի վկայականը հանձնեց Ալեքսանդր Զախարչենկոյին։ 2015 թվականի փետրվարի 12-ին Ալեքսանդր Զախարչենկոն և ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին ստորագրեցին համաձայնագիր նորմանդական քառյակի հետ՝Ուկրաինայում հրադադարի ստեղծման վերաբերյալ։ 2015 թվականի փետրվարի 17-ին վիրավորել է ոտքը Դեբոլցևոյի մարտերում։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե աստղ ԴԺՀ հերոս
  • Երկու Գեորգեվյան խաչ
  • ԼԺՀ առաջին աստիճանի արիության շքանշան (ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի Դեբոլցևոյի հենակետի վրա հարձակման պաշտպանման գործողությունների համար)
  • ԴԺՀ-ի այլ շքանշաններ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Նատալյան, ունի երեք որդի, մայրը՝ ռուս է, հայրը՝ ուկրաինացի, որը 35 տարի աշխատել է հանքում։ Նրա ծնողները բնակվում են Արտյոմովսկ բնակավայրում, Զախարչենկոն ցանկանում է նրանց հետ ապրել, սակայն դա առայժմ անհնար է։ Զախարչենկոն ընդգրկված է պատժամիջոցների ենթարկված անձանց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի (հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, 2014 թվականի) ցուցակում, ինչպես նաև Եվրամիության պատժամիջոցների ցուցակում (հրապարակվել է 2014 թ. սեպտեմբերի 12-ից)։

Զախարչենկոյի խոհերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այն գինը, ինչի համար մենք պայքարում ենք, շատ ավելի բարձր է քան մեր կյանքի գինը։
  • Մենք պիտի գնանք մեր սեփական ճանապարհով՝ վատն է այն թե լավը։
  • Մի՛ վախեցեք մահից. վախեցե'ք նրանից, թե ինչ կխոսեն հետո ձեր մասին։
  • Այս պատերազմը ավելի ահավոր է 17 թվականի պատերազմից, որովհետև յուրայինների հետ ենք կռվում։
  • Մենք ազատության համար պայքարում ենք արյունով, իսկ ինչ-որ մեկն այն գնում է փողով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]