Jump to content

Ալեքսանդր Դանկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դանկման
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30 (հուլիսի 12), 1888[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 19, 1951(1951-10-19) (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1913)
Մասնագիտությունթատերական գործիչ

Ալեքսանդր Մորիսովիչ (Մորիցևիչ[2][3]) Դանկման (ռուս.՝ Алекса́ндр Мо́рисович Да́нкман, հունիսի 30 (հուլիսի 12), 1888[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1951(1951-10-19), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային էստրադային, կրկեսային, թատերական և հանրային գործիչ, խմբագիր։ ԽՍՀՄ-ում կրկեսային գործի առաջին կազմակերպիչներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դանկմանը ծնվել է 1888 թվականի օգոստոսի 9-ին՝ կանացի դերձակի ընտանիքում, որը Մոսկվայում նորաձևության ատելիե ուներ, իսկ մայրը պատրաստի հագուստի խանութ ուներ։ Դանկմանն ավարտել է գիմնազիա, իսկ 1913 թվականին՝ Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[4][5]։

1914-1916 թվականներին աշխատել է Վարյետե և կրկեսի արտիստների ռուսական ընկերությունում՝ որպես իրավաբանական խորհրդատու[5][6]։ Եղել է երդվյալ հավատարմատարի օգնական[7]։ 1917 թվականին եղել է Ռուսաստանում ստեղծված արվեստում աշխատողների առաջին միջազգային կազմակերպության՝ Կրկեսի արտիստների միջազգային միության հիմնադիրներից մեկը[8]։ «Էխո ցիրկա» խմբագրական կոլեգիայի անդամ (1917)[9]։ 1917-1921 թվականներին՝ Արվեստի գործիչների համամիութենական պրոֆեսիոնալ միության իրավաբանական ենթաբաժնի վարիչ[10], Միության կենտրոնական կարգապահական դատարանի նախագահ[11]։ 1917 թվականին նշանակվել է Բանվորների և զինվորական դեպուտատների Մոսկվայի խորհրդին կից գործող Թատերական կոմիտեի փոխնախագահ[11]։

1918-1922 թվականներին եղել է Կրկեսի բաժանմունքի գիտքարտուղար[12], ՌԽՖՍՀ Լուսժողկոմի Թատերական բաժնի ենթաբաժանմունքի վարիչի տեղակալ[13]։ 1922-1927 թվականներին եղել է Պետական կրկեսների կենտրոնական վարչության կառավարչի տեղակալ[5], նախագահի տեղակալ[14], իսկ 1927 թվականի օգոստոսից՝ վարչության կառավարիչ[15][16][17][18][19][20]։ 1923 թվականին նշանակվել է Պետական ակադեմիական մեծ թատրոնի փոխտնօրեն[11]։ 1920-1927 թվականներին զուգահեռաբար ղեկավարել է երեխաների համար Առաջին պետական թատրոնը (1925 թվականից՝ Առաջին պետական մանկավարժական թատրոն)[11][21]։

1931-1937 թվականներին աշխատել է Երաժշտության, էստրադայի և կրկեսի պետական միավորման փոխտնօրեն[22], այնուհետև՝ տնօրեն-կարգադրիչ[16][23][24][25][26][27][28]։ 1937 թվականի օգոստոսին «Սովետսկոյե իսկուստվո» թերթում հոդված է հրապարակվել Դանկմանի և պետական կրկեսների ղեկավարների քննադատությամբ՝ կադրերի պատրաստման գործում թույլ տված սխալների և կրկեսի արտիստների մասնավոր-սեփականատիրական ձգտումներին աջակցելու համար[29]։

1938 թվականին մեղադրվել է վնասարարության մեջ և ձերբակալվել[30]։ Մեղադրանքը չի հաստատվել և 1940 թվականին Դանկմանին ազատ են արձակել։ Ազատվելուց հետո ղեկավարել է Համառուսաստանյան հյուրախաղա-համերգային միավորումը[4][31]։ Այնուհետև աշխատել է Ռազմաճակատում գործող թատրոնների տնօրինությունում՝ որպես Ե. Վախթանգովի անվան թատրոնի շինարարության փոխտնօրեն, Կ. Ստանիսլավսկու անվան պետական օպերա-դրամատիկական թատրոնի փոխտնօրեն[4][32]։ 1949 թվականից եղել է Կրկեսային կոլեկտիվների և ատրակցիոնների միավորման տնօրենը[33]։

1949 թվականին կրկին ձերբակալվել է Հրեական հակաֆաշիստական կոմիտեի հետ ունեցած կապի համար[34]։ Մահացել է 1951 թվականի հոկտեմբերի 19-ին բանտում[4]։ Թաղված է Դոնսկոե գերեզմանատանը[35]։ Արդարացվել է հետմահու[5]։

Հայրը՝ Մորիս (Մորից) Դանկմանը[36][37], քաղքենի էր, կանացի դերձակ[38]։

Մայրը՝ Վերա Դանկմանն էր[7]։

Եղբայրը՝ Գրիգորի Դանկմանը (1889-1937), ճարտարապետ էր։ Գնդակահարվել է[39][40]։

Դուստրը՝ Իննա Դանկմանը (1922-1991), եղել է Մոսսովետի անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսորը, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, սցենարիստ Միխայիլ Բլեյմանի կինը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանկմանի նախաձեռնությամբ կրկեսային գործը միավորվեց էստրադային և երաժշտական գործի հետ[33]։ Մոսկվայում, Լենինգրադում և այլ քաղաքներում ստեղծվեցին ստացիոնար էստրադային թատրոններ՝ մյուզիք հոլեր, որտեղ ներկայացվում էին ոչ միայն դիվերտիսմենտային ծրագրեր, այլև թեմատիկ և էստրադային ներկայացումներ[5]։

Ալեքսանդր Դանկմանը զարմանահրաշ մարդ էր։ Նրա հետ հաջողությունն անպակաս էր։ Եթե խոսենք մեր կրկեսի ձեռքբերումների մասին, ապա նրա դերակատարումն ահռելի է։ Այդ նա է ստեղծել Համամիութենական կրկեսային միավորումը։ Նա ուներ տնօրեն-ադմինիստրատորին հատուկ ամենագլխավոր հատկանիշը՝ էկոնոմիկան ստեղծարարության հետ համադրելը։

—Լեոնիդ Ուտյոսովի հուշերից[41]

Դանկմանն աջակցել է մի շարք էստրադային վարպետների առաջխաղացմանը՝ Լեոնիդ Ուտյոսով, Նիկոլայ Սմիրնով-Սոկոլսկի, Գրիգորի Աֆոնին, Միխայիլ Խրուստալյով և այլք[5], խորհրդային կրկեսի պատմության մեջ առաջին կին-կենդանիներ վարժեցնող Իրինա Բուգրիմովան[42][43]։ Նրա օրոք բացվել է Կրկեսային արվեստի ուսումնարանը, սկսել է հրատարակվել առաջին կրկեսային ամսագիրը, ստեղծվել է Կրկեսի թանգարան[44], նոր կրկեսային համարներ պատրաստելու համար բացվել են ստուդիաներ, կրկեսի հրապարակ են բերվել համաշխարհային կրկեսի լավագույն վարպետները[4][33]։ Դանկմանը հասել է նրան, որ կրկեսները դարձան ամենաշահութաբեր հաստատություններն արվեստի բնագավառաում՝ չհաշված կինոն[4]։

Եղել է բեմադրված կրկեսի ակտիվ ջատագով։ Կարծում էր, որ դիվերտիսմենտային ծրագրերին զուգահեռ պետք է պարտադիր ցուցադրվեն նաև մեծ սյուժետային ներկայացումներ, կրկեսը պետք է ավելի ակտիվ ներգրավի գրողների, ռեժիսորների, նկարիչների, կոմպոզիտորների[4]։

Լև Գորելիկն իր հուշերում նշել է. «Դանկմանը խելացի էր, գործարար, բանիմաց, Պետկրկեսի ղեկավարների մեջ ամենահարգարժան մարդկանցից մեկը»[45]։ Թատերագետ Ալեքսանդր Շնեերի գնահատմամբ՝ «Դանկմանը յուրահատուկ դեր է խաղացել է խորհրդային մյուզիքլի կազմավորման գործում»[46]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Central Archive of the City of Moscow
  2. «Письмо А. В. Луначарского к А. М. Данкману». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. «Анна Ахматова. Тайны ремесла» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. 1 2 3 4 5 6 7 Дмитриев Ю. «Цирковых дел мастер А. М. Данкман». В мире цирка и эстрады (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. 1 2 3 4 5 6 Эстрада России. XX век, 2004, էջ 185
  6. Альперов Д. С. На арене старого цирка. Записки клоуна. — М.: Гослитиздат, 1936. — С. 385. — 401 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  7. 1 2 «Адресная и справочная книга «Вся Москва» на 1917 год». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Пять лет Всерабиса. 1919—1924. Исторический очерк. — М.: Издание «Вестника работников искусств», 1924. — С. 26—27. — 148 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  9. Периодика по литературе и искусству за годы революции 1917—1932 / сост. К. Д. Муратова. — Л.: Издательство АН СССР, 1933. — С. 272. — 344 с. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  10. Во все отделы Всерабиса // Вестник театра : журнал. — 1921. — № 80—81. — С. 32. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  11. 1 2 3 4 На цирковом посту // Рабис : журнал. — 1928. — № 9. — С. 5. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  12. Кузнецов Е. Цирк. Происхождение. Развитие. Перспективы. — М.-Л.: Academia, 1931. — С. 398. — 448 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  13. Секция московских цирков // Вестник работников искусств : журнал. — 1921. — № 4—5. — С. 139. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  14. Вся Москва. Адресная и справочная книга. — М.: Издательство МКХ, 1926. — С. 228 (Отд. II). — 2014 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  15. На основании постановления ЭКОСО РСФСР... // Цирк и эстрада : журнал. — 1927. — № 15 (26). — С. 14.
  16. 1 2 А. В. Луначарский о массовых празднествах, эстраде, цирке. — М.: Искусство, 1981. — 424 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  17. Песни и развлечения эпохи НЭПа / авт.-сост. М. Кравчинский. — Нижний Новгород: ДЕКОМ, 2015. — С. 419. — 717 с. ISBN 978-5-89533-319-8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  18. Neirick M. When Pigs Could Fly and Bears Could Dance. A History of the Soviet Circus. — Madison: University of Wisconsin Press, 2012. — С. 46, 65, 71. — 287 с. ISBN 978-0-299-28763-4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  19. Смирнов-Сокольский Н. П. Сорок пять лет на эстраде. — М.: Искусство, 1976. — 382 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  20. Вадимов-Маркеллов А. А. От частного иллюзиона до госцирка (воспоминания) // Нижегородский музей — 28 : журнал. — 2014. — № 28. — С. 26—45. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  21. Вся Москва. Адресная и справочная книга. — М.: Издание Государственного издательства, 1923. — С. 295 (Отд. II). — 796 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  22. Приглашение американских артистов // Ленинградская правда : газета. — 1935. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  23. Постановление секретариата ВЦСПС о результатах обследования 1-го Московского госцирка // Рабис : журнал. — 1934. — № 7. — С. 5. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  24. Хорт А. Н. Леонид Утёсов. С песней по жизни. — М.: Вече, 2013. — 285 с. ISBN 978-5-4444-1413-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  25. Скороходов Г. А. Леонид Утёсов: друзья и враги. — М.: АСТ: Олимп, 2007. — 317 с. ISBN 978-5-17-044688-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  26. Ардов М. Вокруг Ордынки // Новый мир : журнал. — 1999. — № 5. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  27. Бартэн А. А. Под брезентовым небом. — Л.: Советский писатель. Ленинградское отделение, 1988. — 415 с. ISBN 5-265-00263-4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  28. Александров-Федотов А. Н. Ты покоришься мне, тигр!. — М.: Искусство, 1969. — 246 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  29. Бреслер Я. Цирку нужны кадры // Советское искусство : газета. — 1937. — № 39 (385). — С. 2. Архивировано из первоисточника 11 դեկտեմբերի 2022.
  30. Борисов А. Г. (2021 թ․ հոկտեմբերի 5). «Из истории Надеждинского цирка (часть 2)». bogoslovsky.org (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  31. Музы в шинелях. Советская интеллигенция в годы Великой Отечественной войны: Документы, тексты, воспоминания / сост. С. Д. Воронин и др. — М.: РОССПЭН, 2006. — С. 35. — 400 с. ISBN 5-8243-0675-3
  32. Театральная Москва. Справочник. — М.: Издательство газеты «Советское искусство», 1947. — С. 22. — 208 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  33. 1 2 3 Цирковое искусство России, 2000, էջ 113
  34. Пупик М. В. «Еврейский антифашистский комитет». Педагогический клуб «Новая еврейская школа» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  35. «Данкман Александр Морисович». Где дремлют мёртвые (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  36. Вся Москва. Адресная и справочная книга Ч. 2. — М.: Суворин «Новое время», 1896. — С. 55. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.: Здесь: Гитлек-Морис Данкман
  37. Вся Москва. Адресная и справочная книга. — М.: Суворин «Новое время», 1899. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.: Гитлек-Морис Данкман
  38. Вся Москва.Адресная и справочная книга. — М.: Суворин «Новое время», 1913. — С. 165. — 1806 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  39. «Данкман Григорий Морисович (1889)». Открытый список (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  40. «Данкман Григорий Морисович (1889—1937)». Трамвай искусств (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  41. Утёсов Л. Спасибо, сердце!. — М.: Вагриус, 2006. — С. 191—192. — 368 с. ISBN 5-9697-0257-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  42. Цимбалов В. «Ирина Бугримова. Царица над царями». Интересные факты (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  43. Гордиенко О. В пасти у царя зверей // Ваш шанс : газета. — 2018. — № 10. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  44. Организация Музея цирка // Рабочий и театр : журнал. — 1928. — № 36 (207). — С. 9. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2022.
  45. Горелик Л. Г. Львиная доля. Воспоминания соучастника. — Саратов: Кадр, 2000. — 257 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  46. Гейзер М. М. Леонид Утёсов. — М: Молодая гвардия, 2008. — 328 с. ISBN 978-5-235-03046-6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]