Գրեհեմ Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Գրեհեմից)
Գրեհեմ Ալեքսանդր
անգլ.՝ Graham Alexander
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Գրեհեմ Ալեքսանդր (անգլ.՝ Graham Alexander. հոկտեմբերի 10, 1971(1971-10-10)[1][2], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն Քովենթրի ), շոտլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հիմնականում խաղացել է աջ պաշտպանի կամ ետ քաշված կիսապաշտպանի դիրքում[3]։ Ներկայումս Միլտոն Քեյնս Դոնսի գլխավոր մարզիչն է։

Ալեքսանդրը դարձել է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը՝ Թոնի Ֆորդից հետո, ով պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակում 1000 խաղ է անցկացրել[4]։ Նա Անգլիայի ֆուտբոլիստների ցանկում երրորդն է առաջնությունում ունեցած մրցելույթների քանակով, իսկ Պրեմիեր լիգայում առավել բարձր տարիքում գոլի հեղինակ դարձածների ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Scunthorpe United ակումբի սաներից։ Խաղացել է նաև «Լուտոն Թաուն»-ում, «Փրեստոն Նորթ Էնդ»-ում և Բարնլիում[6]։

Հանդես է եկել Շոտլանդիայի հավաքականում՝ չնայած այն հանգամանքին, որ ծնվել է Անգլիայում։ Ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 40 հանդիպում[7]։

2012 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ֆլիթվուդ Թաունի գլխավոր մարզիչ[8]։ Ալեքսանդրի գլխավորությամբ թիմը 2013/14 մրցաշրջանում կարողացել է Անգլիայի ֆուտբոլային երկրորդ լիգայից փոխադրվել առաջին լիգա։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրեստոն-ի կազմում

  • Երկրորդ դիվիզիոնի չեմպիոն. 1999–2000 թթ. մրցաշրջան[9]

Բարնլի

  • ֆուտբոլի լիգայի առաջնության փլեյ-օֆ փուլի եզրափակիչ խաղի մասնակից / 2009 Football League Championship play-off Final, 2009[10]

Անհատական ձեռքբերումներ

  • ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնի տարվա լավագույն թիմի անդամ. 1999–2000 թթ. մրցաշրջան[11], ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնի տարվա լավագույն թիմի անդամ. 2001–02 թթ. մրցաշրջան[12], ֆուտբոլի լիգայի 2004–05 մրցաշրջանի առաջնության լավագույն խաղացող[13]

ֆուտբոլի լիգայի 2006–07 մրցաշրջանի առաջնության լավագույն խաղացող[14]

  • Scunthorpe United-ի տարվա լավագույն խաղացող. 1994
  • Բարնլիի տարվա լավագույն խաղացող. 2010

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլիթվուդ Թաուն

  • Ֆուտբոլի երկրորդ լիգայի փլեյ-օֆ փուլի եզրափակիչ մրցախաղի մասնակից. 2014 թ.[15]

Սոլֆորդ Սիթի

  • ազգային լիգայի փլեյ-օֆ փուլի եզրափակիչ մրցախաղի մասնակից. 2019 թ.[16]

Անհատական ձեռքբերումներ

  • առաջին լիգայի ամսվա լավագույն մարզիչ. 2016 թ. ապրիլ[17], 2016 թ. նոյեմբեր[18]
  • երկրորդ լիգայի ամսվա լավագույն մարզիչ. 2014 թ. հունվար[19], 2019 թ. հոկտեմբեր[20], 2023 թ. օգոստոս[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Alexander The Seventh!». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Burnley 2–1 Swansea». BBC Sport. 2011 թ․ ապրիլի 14. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  7. «Scottish Football Association». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  8. «Грэм Александер возглавил «Флитвуд Таун» — Шотландский Футбол». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  9. David Seddon (2019 թ․ ապրիլի 17). «Preston North End retro game - When the Second Division title was won at Cambridge in April 2000». Lancashire Post. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Scott Murray (2009 թ․ մայիսի 25). «Championship play-off final: Burnley v Sheffield United - as it happened». The Guardian. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Keane claims award double». BBC News. 2000 թ․ ապրիլի 30. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. «PFA teams send Hatters mad». The Guardian. London. 2002 թ․ ապրիլի 15. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  13. «Sunderland/Wigan dominate line-up». BBC Sport. 2005 թ․ ապրիլի 24. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «Ronaldo secures PFA awards double». BBC Sport. 2007 թ․ ապրիլի 22. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. Tom Garry (2014 թ․ մայիսի 27). «Fleetwood promotions 'down to chairman's ambition'». BBC Sport. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  16. Josef Rindl (2019 թ․ մայիսի 11). «Salford City beat AFC Fylde in National League promotion final at Wembley». BBC Sport. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. «LMA Manager of the Month». LMA. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. «LMA Manager of the Month». LMA. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Alexander named Manager of the Month». EFL. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Sky Bet League Two: Manager and Player of the Month winners». EFL. 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. «See the Sky Bet League Two Manager and Player of the Month winners for August». EFL.com. 2023 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեհեմ Ալեքսանդր» հոդվածին։