Ալեքսանդր Անտիպենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Անտիպենկո
Александр Антипенко
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1982(1982-05-27)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 197 սմ
Քաշ 91 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սմենա
Համար 27
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 Հայաստան Միկա 7 (2)
2002-2003 Ռուսաստան Կրիստալ 24 (13)
2003-2006 Ռուսաստան ԲԿՄԱ 0 (0)
2003  Ռուսաստան Խիմկի 15 (5)
2004  Ռուսաստան Տոմ 37 (15)
2005  Ռուսաստան Խիմկի 25 (0)
2006  Ռուսաստան Անժի 37 (14)
2007-2009 Ռուսաստան Խիմկի 65 (15)
2010 Ռուսաստան Սիբիր 19 (1)
2011-2013 Ռուսաստան Վոլգար 57 (11)
2013-2014 Ռուսաստան Ֆակել 18 (7)
2015 Ռուսաստան Դոլգոպրուդնի 8 (1)
2015-2016 Ռուսաստան Ռյազան 19 (3)
2016-մ․հ Ռուսաստան Սմենա 7 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Վալերևիչ Անտիպենկո (ռուս.՝ Александр Валерьевич Антипенко, մայիսի 27, 1982(1982-05-27)[1], Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Սմենա» ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսոմոլսկ-նա-Ամուրե քաղաքի № 3 մանկապատանեկան դպրոցի սան է։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Հայաստանի «Միկա» ակումբում 2002 թվականին, ապա հանդես է եկել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Կրիստալ» ակումբում (Սմոլենսկ)։ 2003 թվականի ամռանը պայմանագիր է կնքել ԲԿՄԱ ակումբի հետ, սակայն վարձավճարով խաղացել է «Խիմկի», «Տոմ» և «Անժի» ակումբներում։ 2007 թվականից մինչև 2009 թվականը եղել է Պրեմիեր լիգայի «Խիմկի» ակումբի խաղացող։ 2009 թվականի դեկտեմբերի 28-ին երկամյա պայմանագիր է կնքել Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբի հետ[2]։ 2010 թվականի վերջին «Խիմկի» ակումբի կողմից ներկայացվել է տրանսֆերի[3]։ 2011 թվականի մարտի 17-ին մեկուկես տարվա պայմանագիր է կնքել Աստրախանի «Վոլգար-Գասպրոմ» ակումբի հետ։ Հետագայում խաղացել է ռուսական «Ֆակել» «Դոլգոպրուտնի», «Ռյազան» ակումբներում։ 2016 թվականի տեղափոխվել է «Սմենա» ակումբ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2nd ՊՖԼ Առաջին դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 2004
  • 3rd ՊՖԼ «Կենտրոն» տարածաշրջանի առաջնության բրոնզե մեդալակիր (2) - 2013/14, 2015/16
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) - 2004/05, 2009/10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ««Сибирь» заключила двухлетний контракт с Антипенко». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  3. Сразу восемь футболистов «Сибири» выставлены на трансфер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]