Ալեքսանդր Ակիմով (ԽՍՀՄ հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ակիմով
Ծնվել էօգոստոսի 5, 1924(1924-08-05)
ԾննդավայրԵլշանկա, Նիկոլաև, Նիկոլաևսկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 12, 1966(1966-03-12) (41 տարեկան)
Մահվան վայրՈւլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մասնագիտությունսպա
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս[1] Լենինի շքանշան[1] Կարմիր Աստղի շքանշան[2] «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ալեքսանդր Վասիլևիչ Ակիմով (ռուս.՝ Александр Васильевич Акимов, օգոստոսի 5, 1924(1924-08-05), Ելշանկա, Նիկոլաև, Նիկոլաևսկի շրջան, ԽՍՀՄ - մարտի 12, 1966(1966-03-12), Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Պատերազմի ընթացքում եղել է 6-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 4-րդ գվարդիական հրաձգային գնդի հրաձգային դասակի հրամանատար, Խորհրդային Միության հերոս (1945 թվական), ավագ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 5-ին, ռուս աշխատավորի ընտանիքում, Ելշանկա գյուղում (այժմ՝ Ուլյանովսկի մարզի Նիկոլաևսկի շրջան)։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Վ. Լենինի անվան աշխատանքային ավան։ Այնտեղ էլ սովորել է միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ութերորդ դասարանով։ 1939 թվականին ընդունվել է Ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոց։ Ավարտելուց հետո ստացել է փականագործի մասնագիտություն։

1942 թվականի օգոստոսի 17-ին Ժադովսկու շրջանային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Տամբովի մարզի Մորշանսկ քաղաքում անցել է կրտսեր լեյտենանտի դասընթաց։ 1943 թվականի օգոստոսի 26-ից եղել է Արևելյան ռազմաճակատում։ Մասնակցել է Ուկրաինայի 1-ին և 2-րդ ճակատային մարտերին։ Պատերազմի ժամանակ երկու անգամ վիրավորվել է։

1945 թվականի հունվարի 12-ին, 4-րդ գվարդիական հրաձգային գնդի (6-րդ գվարդիական հրաձգային դիվիզիոն, 13-րդ բանակ, 1-ին ուկրաինական ռազմաճակատ) հրաձգային դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Ալեքսանդր Ակիմովը առանձնահատուկ կերպով առանձնացել է Կելցե քաղաքի հարավարևելյան հատվածում, որի ընթացքում նա ներխուժել է խրամատ և ոչնչացրել է թշնամու երկու կրակակետ և հակառակորդի մոտ երեսուն զինվոր և սպա։

Հունվարի 14-ին Չարնա-Նիդա գետերի մերձակայքում թշնամու դիրքերի համար մղվող մարտերի ժամանակ կրտսեր լեյտենանտ Ակիմովն անձամբ է հարվածել հրետանային զենքը և իր զինվորների հետ ոչնչացրել է հակառակորդի զինվորներին և սպաներին։ Հունվարի 26-ի գիշերը լույս 27-ին Օդեր գետի հատման ժամանակ նա առաջիններից մեկն էր, ով անցել է գետը Շտեյնաու քաղաքի (այժմ՝ Սցինավա, Լեհաստան) մոտ և մասնակցել է պլացդարմի գրավման և ընդլայնման մարտերին։

1945 թվականի ապրիլի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով գերմանացի-ֆաշիտների դեմ մարտերում մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության և հերոսության համար կրտսեր լեյտենանտ Ալեքսանդր Ակիմովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում և նրան հանձնվել է Լենինի շքանշան (№ 56171) և Ոսկե աստղ (№ 8147):

Պատերազմից հետո Ալեքսանդր Ակիմովն աշխատել է Ուլյանովսկի մարզի Բարիշսկի շրջանի Լենինի անվան ավանի գործարանում։ Մահացել է 1966 թվականի մարտի 12-ին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի անվան ավանի փողոցներից մեկն անվանակոչել են հերոսի պատվին։
  • Գերեզմանին տեղադրված է հուշարձան։
  • Ամեն տարի անցկացվում է հոկեյի շրջանային մրցաշար՝ Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Ակիմովի անվան մրցանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]