Ալեքսանդր Ակիմով (ԽՍՀՄ հերոս)
Ալեքսանդր Ակիմով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1924 |
Ծննդավայր | Ելշանկա, Նիկոլաև, Նիկոլաևսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 12, 1966 (41 տարեկան) |
Մահվան վայր | Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսանդր Վասիլևիչ Ակիմով (ռուս.՝ Александр Васильевич Акимов, օգոստոսի 5, 1924, Ելշանկա, Նիկոլաև, Նիկոլաևսկի շրջան, ԽՍՀՄ - մարտի 12, 1966, Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Պատերազմի ընթացքում եղել է 6-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 4-րդ գվարդիական հրաձգային գնդի հրաձգային դասակի հրամանատար, Խորհրդային Միության հերոս (1945 թվական), ավագ լեյտենանտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 5-ին, ռուս աշխատավորի ընտանիքում, Ելշանկա գյուղում (այժմ՝ Ուլյանովսկի մարզի Նիկոլաևսկի շրջան)։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Վ. Լենինի անվան աշխատանքային ավան։ Այնտեղ էլ սովորել է միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ութերորդ դասարանով։ 1939 թվականին ընդունվել է Ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոց։ Ավարտելուց հետո ստացել է փականագործի մասնագիտություն։
1942 թվականի օգոստոսի 17-ին Ժադովսկու շրջանային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Տամբովի մարզի Մորշանսկ քաղաքում անցել է կրտսեր լեյտենանտի դասընթաց։ 1943 թվականի օգոստոսի 26-ից եղել է Արևելյան ռազմաճակատում։ Մասնակցել է Ուկրաինայի 1-ին և 2-րդ ճակատային մարտերին։ Պատերազմի ժամանակ երկու անգամ վիրավորվել է։
1945 թվականի հունվարի 12-ին, 4-րդ գվարդիական հրաձգային գնդի (6-րդ գվարդիական հրաձգային դիվիզիոն, 13-րդ բանակ, 1-ին ուկրաինական ռազմաճակատ) հրաձգային դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Ալեքսանդր Ակիմովը առանձնահատուկ կերպով առանձնացել է Կելցե քաղաքի հարավարևելյան հատվածում, որի ընթացքում նա ներխուժել է խրամատ և ոչնչացրել է թշնամու երկու կրակակետ և հակառակորդի մոտ երեսուն զինվոր և սպա։
Հունվարի 14-ին Չարնա-Նիդա գետերի մերձակայքում թշնամու դիրքերի համար մղվող մարտերի ժամանակ կրտսեր լեյտենանտ Ակիմովն անձամբ է հարվածել հրետանային զենքը և իր զինվորների հետ ոչնչացրել է հակառակորդի զինվորներին և սպաներին։ Հունվարի 26-ի գիշերը լույս 27-ին Օդեր գետի հատման ժամանակ նա առաջիններից մեկն էր, ով անցել է գետը Շտեյնաու քաղաքի (այժմ՝ Սցինավա, Լեհաստան) մոտ և մասնակցել է պլացդարմի գրավման և ընդլայնման մարտերին։
1945 թվականի ապրիլի 10-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով գերմանացի-ֆաշիտների դեմ մարտերում մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության և հերոսության համար կրտսեր լեյտենանտ Ալեքսանդր Ակիմովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում և նրան հանձնվել է Լենինի շքանշան (№ 56171) և Ոսկե աստղ (№ 8147):
Պատերազմից հետո Ալեքսանդր Ակիմովն աշխատել է Ուլյանովսկի մարզի Բարիշսկի շրջանի Լենինի անվան ավանի գործարանում։ Մահացել է 1966 թվականի մարտի 12-ին։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե աստղ
- Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Մեդալներ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի անվան ավանի փողոցներից մեկն անվանակոչել են հերոսի պատվին։
- Գերեզմանին տեղադրված է հուշարձան։
- Ամեն տարի անցկացվում է հոկեյի շրջանային մրցաշար՝ Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Ակիմովի անվան մրցանակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Մարտի 12 մահեր
- 1966 մահեր
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ