Ալեքսանդր Ալեքսանդրով (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ալեքսանդրով
Ծնվել էնոյեմբերի 28, 1957(1957-11-28) (66 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ֆագոտահար և ռոք երաժիշտ
ԳործիքներՖագոտ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Ալեքսանդր Ալեքսանդրով (ռուս.՝ Алекса́ндр Алексеевич Алекса́ндров, նոյեմբերի 28, 1957(1957-11-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, մականունը՝ «Ֆագոտ»), խորհրդային և ռուս ռոք երաժիշտ, կոմպոզիտոր[1]։ Եղել է Ակվարիում, «Звуки Му», «Три О» խմբերի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականին նոյեմբերի 28-ին, երաժիշտների ընտանիքում։ Հաճախել է երաժշտական դպրոց, որտեղ սովորել է նվագել ֆորտեպիանո, հետո նաև` կլարնետ։ Լենինգրադի Մ. Պ. Մուսորգսկու անվան երաժշտական դպրոցում սովորել է ֆագոտ նվագել (1974-1978)։

1975 թվականին որպես երաժիշտ հանդես է եկել Էրիկ Գորոշևսկու անվան թատրոնում, նվագախմբի փոսում հանդիպել է «Ակվարիում» խմբի երաժիշտներին, ընկերացել է Վսևոլոդ Գակկելի հետ[2]։

Ալեքսանդր Լիապինի հետ նվագել է «Ну, погоди!» խմբում։ 1976 թվականից սկսել է նվագել «Ակվարիում» խմբում, սակայն 1977 թվականին նրան զորակոչել են բանակ, որտեղ ստիպված էր ծառայել մինչև 1979 թվականը։ Բանակից վերադառնալուց հետո շարունակել է նվագել «Ակվարիում»-ում մինչև 1981 թվականը։

1980-1984 թվականներին նա նվագել է «Трио современного джаза» խմբում՝ Սերգեյ Կուրյոխինի և Անատոլի Վապիրովի հետ։

1981-1985 թվականներին սովորել է Լենինգրադի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում։

1980-ականների կեսերին Պիտեր Մամոնովը նրան հրավիրել է իր «Звуки Му» խմբին։

1986 թվականին նա ամուսնացել Մոսկվայի համերգների լեգենդար կազմակերպիչ Անտոնինա Կրիլովայի հետ։

1986 թվականի վերջին մասնակցել է մոսկովյան «Среднерусская возвышенность» խմբի միակ ալբոմի ձայնագրությանը։

1980-ական թվականներից ի վեր Ֆագոտը մշտապես աշխատում է Սերգեյ Լետովի հետ «Три О» ջազ-ավանգարդ նվագախմբում։

1990-ական թվականներից ի վեր, նա նվագում և աշխատում է որպես վավերագրական և գիտահանրամատչելի ֆիլմերի կոմպոզիտոր, հիմնականում` Գերմանիայում և Ֆրանսիայում։

Նա նաև հանդես է գալիս «ОтЗвуки Му»–ի խմբում և «Коровьев и Фагот» նախագծում։

1999 թվականին երաժշտություն է գրել Օբրազցովի թատրոնի «Պիկովայա դամա» ներկայացման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Александр «Фагот» Александров». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  2. http://www.letov.ru/alexandrov.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]