Ալեքսանդրյան առևտրային շարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Alexandrovskie rows 2006.jpg
Կոորդինատներ: 47°12′41″ հս․ լ. 38°55′21″ ավ. ե. / 47.21139° հս․. լ. 38.92250° ավ. ե. / 47.21139; 38.92250

Ալեքսանդրյան առևտրային շարքեր (ռուս.՝ Александровские торговые ряды ), 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան Տագանրոգում: Կառուցումն իրականացվել է 1840-ականներին, նախագծի հեղինակը իտալացի ճարտարապետ Մ. Ա. Կամպինիոնին է[1]:

Ի սկզբանե այս ճարտարապետական համալիրը բաղկացած էր երկու միանման մեկ հարկանի շենքերից՝ կիսով չափ կլորավուն (Ալեքսանդրովսկայա), այժմ՝ Կարմիր հրապարակ: Առևտրային շարքերի կենտրոնների ճարտարապետական համալիրը հավասար կիսում է Չեխովի փողոցը:

Գոգավոր ֆասադներն իրենցից ներկայացնում են ընդարձակ ամուր կամարակապեր՝ դորիական սյուներով: Սյուների միջև ընկած հատվածներում եղել են խանութներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դուռ և երկու պատուհան: Հետևի դուռը տանում էր դեպի ընդարձակ բակ: Բարձր ցոկոլային հարկում էին գտնվում խորը նկուղների մուտքերը: Պատկերասրահի աստիճանների շարունակական շարքը, ինչպես նաև զանգվածային անտաբլեմենտը զարդարում էին շենքը՝ շեշտելով համալիրի ամբողջականությունը: Ալեքսանդրյան շարքերն ավելի շատ հիշեցնում էին հին տաճար, քան առևտրային շենք: Ծայրամասում գտնվող աջ առևտրային կետը (Սոբորնայա), այժմ՝ կարմիր նրբանցք, 1874-1876 թվականներին վարձակալել է Անտոն Չեխովի հայրը՝ Պավել Եգորովիչ Չեխովը: Մեծ գրողի քեռին՝ Իվան Լոբոդան, նույնպես այնտեղ ուներ իր խանութը: Քանի որ շարքերի մի մասը դատարկ էր, առևտրային գործունեությունը կենտրոնացած էր շարքերի աջ կողմում, մնացած տարածքները վարձակալության էին հանձնվել որպես բնակարան (Չեխովի փողոցի ձախ մաս, թիվ 107-119):

1911 թվականին կաշվե իրերի խանութի համար երկհարկանի շենքի կառուցման ընթացքում (Չեխովի 98) խախտվեց աջ պատկերասրահի ամբողջականությունը: 1921 թվականին Պավել Չեխովի նախկին խանութի դիմաց տեղադրվեց քանդակագործ Յան Նավրատի «Աշխատավորների և գյուղացիների միություն» քանդակային կոմպոզիցիան: 1966 թվականի վերանորոգման աշխատանքների ընթացքում այն հանվեց շենքի տարածքից:

1935 թվականին՝ Անտոն Չեխովի 75-ամյակին, շարքերը վերածվեցին հանրային հրապարակի: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շենքը վնասվել է ռումբից, շատ բացվածքներ փակվել են աղյուսով: Չվնմասված տարածքը դեռևս օգտագործվում է:

1960 թվականին՝ Անտոն Չեխովի 100-ամյակի կապակցությամբ Տագանրոգի Կարմիր հրապարակում՝ Ալեքսանդրյան շարքերի դիմաց, տեղադրվել է գրողի արձանը:

Ալեքսանդրյան առևտրային շարքերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2007 թվականին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чеховские места в Таганроге. Путеводитель. Таганрог, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Цымбал, «Торговые ряды» // Таганрогская правда 06.02.1992;
  • А. Щербина, «Оптимальный вариант» // Таганрогская правда, 28.03.1985;
  • В. Решетников, «Торговые ряды» // Таганрогская правда, 25.01.1986.