Ալեքսանդրի եկեղեցի (Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՈւֆա
Տարածաշրջանքաղաք
ՀասցեՈւֆա
ԴավանանքՈւղղափառություն
ԹեմUfa Eparchy?
Օծման թվական1836
Ներկա վիճակավերված
ԱնվանվածԱլեքսանդր Նևսկի
ՃարտարապետՎիսկոնտի
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Կառուցման սկիզբ1824
Կառուցման ավարտ1836
Քարտեզ
Քարտեզ
 Alexander Nevsky Cathedral of Ufa Վիքիպահեստում

Ալեքսանդրի եկեղեցի (ռուս.՝ Александровская церковь), ավերված հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում։ Քաղաքում քիչ պահպանված ուղղափառ եկեղեցիներից մեկը։ Գտնվում է Ալեքսանդրովսկի հրապարակում։ Իր անվանումը ստացել էի պատիվ Ալեքսանդր Նևսկու։

Ունեցել է երկու մատուռ՝ սուրբ նահատակ Պանտելեյմոնի և սուրբ նահատակ Եկատերինայի անուններով[1]։

Ներկայումս տարածքում կանգնեցված է Խորհրդային Միության պրոֆմիություն ՀԲ-ի շենքը (Կիրովի փողոց, 1)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնվել է 1824 թվականի սեպտեմբերի 18-ին։ Կառուցման առաջին քարը տեղադրել է Ալեքսանդր I կայսրըՙ երբ Ուֆայում էր գտնվում իր առաջին այցով[2]։

Եկեղեցին օծվել է Իոննիկի կողմից, 1836 թվականին։

Կառուցվել է Ուֆայի ազնվական ճարտարապետ Վիսկոնտի ծրագրերի և ժողովի արդյունքում։

Սկզբում եկեղեցին կառուցվել է միագմբեթ։ Զանգակատունը իր 8 զանգերով ձուլված է եղել չուգունից՝ պարսպապատված քարե սյուներով։ 1868 թվականին տեղադրվել են եռահարկ սրբապատկերակալ։

Եկեղեցում եղել է 3 գահ։ Գլխավորը ստեղծվել է 1836 թվականին, Ալեքսանդր Նևսկովի անվամբ։ Հաջորդ գահը անվանվել է ի պատիվ մեծ նահատակ Պանտելեյմոնի, ստեղծվել է 1897 թվականին և տեղադրված է աջ թևում։ Սուրբ Եկատերինայի անվամբ գահը ստեղծվել է 1899 թվականին։ Տեղադրված է ձախ կողմում։ Այստեղ գտնվել է նաև Կազանի Աստվածամոր կեղծ պատկերը։

1881 թվականին տաճարում էր գտնվում կարիքավորների հոգաբարձուների խորհուրդը։ 1916 թվականից եկեղեցում արդեն հիմնված էր մեծերի կիրակնօրյա դպրոցը։

1941 թվականին անավարտ շենքը հանդիսացել է Ռիբինսկում որպես ցածր լարման սարքավորումների գործարան (հետագայում համաժողովրդականորեն կոչվել է որպես «Այրված գործարան»[3]

1980-ական թվականներին գործարանը տեղափոխվել է այլ շենք, իսկ հինը՝ ընդհանուր վերանորգման է ենթարկվել և ստացել է Բաշկիրսկի մարզային սովետի պրոֆմիությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Церкви Уфы. Башкортостан Краткая энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  2. Визит Александра I в Уфу
  3. КП: «Айда от Горелого завода до Градусника!»