Jump to content

Ալեքսանդրա Կալուցկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Կալուցկա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝rock climber և speed climber
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝2001
Ծննդավայր՝Տարնուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
164 սանտիմետր[1]

Ալեքսանդրա Կալուցկա (լեհ.՝ Aleksandra Kałucka, 2001, Տարնուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ մարզուհի, որը հանդես է գալիս սպորտային ժայռամագլցման մեջ: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի ժայռամագլցման առաջնության արծաթե մեդալակիր։ Ժայռամագլցման աշխարհի գավաթակիր։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալուցկան 2018 թվականից մասնակցում է ժայռամագլցման աշխարհի գավաթներին։ 2018 թվականին Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 11-րդ եզրափակիչ տեղը: 2022 թվականին նվաճել է Էդինբուրգի աշխարհի գավաթի խաղարկության իր առաջին փուլը։ Նույն մրցաշրջանում նա հաղթել է նաև աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում[2]։

2018 թվականին Ինսբրուկում կայացած աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ մեկ տարի անց Հաթիոձիում եղել է հինգերորդը: 2022 թվականին Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։

2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում Ալեքսանդրան նվաճել է բրոնզե մեդալ։

Նրա լավագույն անձնական ժամանակը 6,64 վայրկյան է:

Ալեքսանդրա Կալուցկան արագընթաց լեռնագնաց Նատալյա Կալուցկայի երկվորյակ քույրն է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ifsc-climbing.org/index.php?option=com_ifsc&task=athlete.display&id=2878
  2. Redaktion (2022-09-24). «Veddriq Leonardo und Aleksandra Kalucka gewinnen Speed-Gesamtweltcup». Lacrux Klettermagazin (գերմաներեն). Վերցված է 2024-08-08-ին.
  3. «Niesamowita historia polskich sióstr-bliźniaczek. Jedna z nich została mistrzynią świata». Przegląd Sportowy Onet (լեհերեն). Վերցված է 2024-08-08-ին.