Ալեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ալեն Պողոսյան
ֆր.՝ Alain Boghossian
Քաղաքացիությունը Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1970(1970-10-27)[1][2][3] (52 տարեկան)
Ծննդավայր Դին լե Բեն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ալեն Պողոսյան (Բոգոսյան, Բողոսյան, ֆր.՝ Alain Boghossian, հոկտեմբերի 27, 1970(1970-10-27)[1][2][3], Դին լե Բեն), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հայկական արմատներով։ Հանդես է եկել տարբեր ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1994 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի կազմում։ 1992-1993 թվականներին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական Իստր ֆուտբոլային ակումբում։ 1994-1997 թվականներին հանդես է եկել իտալական Նապոլի ֆուտբոլային ակումբի կազմում։ 1997-1998 թվականներին հանդես է եկել իտալական Սամպդորիա ֆուտբոլային ակումբում։ 1998-2002 թվականներին հանդես է եկել իտալական Պարմա ֆուտբոլային ակումբի կազմում։ 2002-2003 թվականներին հանդես է եկել իսպանական Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի կազմում։

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2002 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[4]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից մինչև հիմա հանդիսանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչի գլխավոր օգնական։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Պողոսյանն ունի հայկական արմատներ[5]։ 2001 թվականին Յուրի Ջորկաեֆի հետ միասին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահից, Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ ՀՀ վաստակավոր քաղաքացի[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն - 1998
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող - 1999
  • Ֆուտբոլի Իտալիայի գավաթի հաղթող - 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. FIFA.com։ «Fédération Internationale de Football Association (FIFA) - FIFA.com»։ FIFA.com (fr-FR)։ Վերցված է 2016-05-15 
  5. «Alain Boghossian»։ Evene.fr։ Վերցված է 2016-05-15 
  6. «Ален Богоссян завершил карьеру - Газета.Ru»։ archive.is։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է 2016-05-15