Ալեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեն Բողոսյանից)
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեն Պողոսյան
ֆր.՝ Alain Boghossian
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1970(1970-10-27)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Դին լե Բեն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ

Ալեն Պողոսյան (Բոգոսյան, Բողոսյան, ֆր.՝ Alain Boghossian, հոկտեմբերի 27, 1970, Դին լե Բեն, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հայկական արմատներով։ Հանդես է եկել տարբեր ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1994 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի կազմում։ 1992-1993 թվականներին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական Իստր ֆուտբոլային ակումբում։ 1994-1997 թվականներին հանդես է եկել իտալական Նապոլի ֆուտբոլային ակումբի կազմում։ 1997-1998 թվականներին հանդես է եկել իտալական Սամպդորիա ֆուտբոլային ակումբում։ 1998-2002 թվականներին հանդես է եկել իտալական Պարմա ֆուտբոլային ակումբի կազմում։ 2002-2003 թվականներին հանդես է եկել իսպանական Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի կազմում։

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2002 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[2]:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից մինչև հիմա հանդիսանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչի գլխավոր օգնական։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Պողոսյանն ունի հայկական արմատներ[3]: 2001 թվականին Յուրի Ջորկաեֆի հետ միասին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահից, Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ ՀՀ վաստակավոր քաղաքացի[4]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն - 1998
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող - 1999
  • Ֆուտբոլի Իտալիայի գավաթի հաղթող - 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. FIFA.com։ «Fédération Internationale de Football Association (FIFA) - FIFA.com»։ FIFA.com (fr-FR)։ Վերցված է 2016-05-15 
  3. «Alain Boghossian»։ Evene.fr։ Վերցված է 2016-05-15 
  4. «Ален Богоссян завершил карьеру - Газета.Ru»։ archive.is։ Վերցված է 2016-05-15