Ալելոպաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեոպաթիա ( հուն․ allelon՝ փոխադարձ և phatos՝ ընկճում), փոխընկճում, բույսերի և միկրոօրգանիզմների փոխադարձ ազգեցությունը համակեցություններում՝ արտաքին միջավայր ֆիզոլոգիական ակտիվ նյութեր արտազատելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ ազդեցությունը լինում է ճնշող, այլ դեպքերում՝ խթանող։ Այսպես, որոշ հակաբիոտիկների արտազատած միկրոօրգանիզմներին ճնշում են այլ միկրոօրգանիզմներ, իսկ մարազմիններն առաջացնում են բարձրակարգ բույսերի թառամում։ Բարձրակարգ բույսերը արտադրում են ֆիտոնցիդներ, որոնք ճնշում են միրոօրգանիզմների կենսագործունեությունը, իսկ կոլինները՝ բարձրակարգ բույսերի զարգացումն արգելակող նյութեր։

Տարբեր բույսերի հարևանությամբ մշակության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց համատեղելիությունը՝ ալեոպաթիայի երևույթը։

Պատասխանատու նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալելոպաթիայի համար պատասխանատու նյութերի չորս խումբ կա.

  • Հակաբիոտիկներ՝ արտազատվում են միկրոօրգանիզմների կողմից, ծառայում են այլ միկրոօրգանիզմների կենսագործունեությունը ճնշելու համար։
  • Մարազմիններ՝ արտազատվում են միկրոօրգանիզմներով, ծառայում են ավելի բարձր բույսերի կենսագործունեությունը ճնշելու համար։
  • Ֆիտոնսիդներ՝ արտազատվում են ավելի բարձր բույսերով, ծառայում են միկրոօրգանիզմների կենսագործունեությունը ճնշելու համար։
  • Կոլիններ՝ արտազատում են ավելի բարձր բույսերը, ծառայում են այլ ավելի բարձր բույսերի կենսագործունեությունը ճնշելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лебедев С. И. Физиология растений. — М: Агропромиздат. — 1988 г.. — С. 528. — 544 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։