Ալբիստանի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբիստան (այլ կիրառումներ)

Ալբիստան, Ալբիսթան, Ալպիսթան, Ալպիստան, Ապլասթա, դաշտ Կիլիկիայի արևմտյան մասում։ Շրջափակված է արևելյան՝ Մալաթիայի, արևմտյան՝ Անդրտավրոս, հարավային՝ Նուրհակ և Բերիտ լեռներով։ Հյուսիս-հարավային 40 կմ է, արևելյան-արևմտյան՝ 80 կմ։ Ալբիստան դաշտով է հոսում Ջահան գետն իր Սոգյութլու, Խարման և Գյոքսու վտակներով։ Հայտնի է ցորենի առատ բերքով։ Ալբիստանի դաշտում 1276 թվականին մամլուքների և մոնղոլական զորքերի միջև տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ, որի զոհերի թիվը հասել է մոտ 8000-ի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 71 — 992 էջ։