Անդրտավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անդրտավրոս, Բմբոա, Բիմբողա, Բիմբուղա, Պինպուղա, լեռնաշղթա Կիլիկիայում, Անտիտավրոս լեռնաշղթայում։ Այդպես է կոչվում վերջինիս այն լեռնաճյուղը, որը Հաչնի մոտ բաժանվում և Ալբիսանի արևմտյան կողմով մոտ 50 կիլոմետր ձգվում է հյուսիս։ Ոմանք նույնացնում են հնում Կարքեմիշի և Թոգարմայի միջև հիշատակվող «Մանուցիաի» հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 293 — 992 էջ։