Ալբերտ Վ. Սարգսյան (ֆուտբոլիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ալբերտ Վլադիմիրի Սարգսյան | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Հայ | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հայաստան և ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1963 (61 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալբերտ Վլադիմիրի Սարգսյան (օգոստոսի 14, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ (պաշտպան, այնուհետև՝ կիսապաշտպան), ֆուտբոլային մարզիչ։ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ» (1983-88 և 1990-91), Կիևի «Դինամո» (1989) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 189 խաղ, խփել 19 գոլ։ Որպես մարզիչ աշխատել է Վիլնյուսի «Լոկոմոտիվում» և հայաստանյան թիմերում[1]։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի մեծ մասը Ալբերտ Սարգսյանն անցկացրել է ԽՍՀՄ առաջնության Երևանի «Արարատ», 1989 թվականի մրցաշրջանն անցկացրել է Կիևի «Դինամոյում»։ Վերադարձել է «Արարատ» ավագ եղբոր՝ Արմենակ Սարգսյանի հրավերով, որն ակումբի մարզիչն էր։ Կարիերան ավարտել է Լիտվայում, որտեղ խաղացել «Պաներիս» և «Լոկոմոտիվ» Վիլնյուս ակումբներում։
Ալբերտ Սարգսյանը խաղացել է ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 1990 թվականի հոկտեմբերի 9-ին ԽՍՀՄ գլխավոր հավաքականի կազմում անցկացրել է մեկ ոչ պաշտոնական խաղ ըննդեմ Իսրայելի հավաքականի (3:0)։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի առաջնությունում «Գանձասարը» սկզբում ելույթ է ունեցել ոչ այնքան հաջող։ Դրա պատճառով մամուլում տարածվել է տեղեկություն այն մասին, որ կապանցիներին նախկինում գլխավորած, իսկ այդ ժամանակ ակումբի գլխավոր մարզչի օգնական Ալբերտ Սարգսյանը փոխարինել է Սլավա Գաբրիելյանին։ Շուտով այդ տեղեկությունը հերքել է ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը[2]։ Արդյունքում Սարգսյանը ի վերջո փոխարինել է Գաբրիելյանին։ Այդ տեղափոխությունը դարձել է առաջինը մրցաշրջանում[3]։ Առաջնության արդյունքում թիմի զբաղեցրած դիրքը եղել է ամենավատը բարձրագույն դիվիզիոնում անցկացրած ժամանակաշրջանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ն նախապատրաստել է փաստաթուղթ, որում նշվում է, որ երկրների բարձրագույն լիգաների ակումբների գլխավոր մարզիչները պետք է ունենան «Ա» կատեգորիայի արտոնագիր։ Ալբերտ Սարգսյանը, որն այդ ժամանակ գլխավորում էր թիմը, չուներ նման արտոնագիր։ Հետագայում հայտնի է դարձել, որ որ ակումբն այդ պաշտոնի համար փնտրում է նոր մասնագետ, և հիմնական թեկնածուն Աբրահամ Խաշմանյանն է։ Դեկտեմբերի 20-ին Խաշմանյանն ստորագրել է մեկամյա պայմանագիր «Գանձասարի» հետ, իսկ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ 93.
- ↑ Владик Аракелян: Слава Габриэлян продолжает возглавлять «Гандзасар» Արխիվացված 2010-04-21 Wayback Machine (ռուս.)
- ↑ Кто на самом деле возглавляет Гандзасар? Արխիվացված 2010-04-24 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Абраам Хашманян заключил однолетний договор» (ռուսերեն). Armsport.com. 20.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 21.12.2010-ին.