Ալբերտ Պողոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Պողոսով
Ծնվել էփետրվարի 9, 1952(1952-02-09) (72 տարեկան)
Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբույժ
Հաստատություն(ներ)Դուշանբեի բժշկական ինստիտուտ
Ալմա մատերԴուշանբեի բժշկական ինստիտուտ (1976)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1992) և պրոֆեսոր (1994)
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Ալբերտ Վազգենի Պողոսով (փետրվարի 9, 1952(1952-02-09), Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, թմրաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Պողոսովը ծնվել է Դուշանբեում։ 1976 թվականին ավարտել է Դուշանբեի բժշկական ինստիտուտը։ 1977-1999 թվականներին աշխատել է Դուշանբեում, 1981-1999 թվականներին՝ Դուշանբեի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1993-1994 թվականներին եղել է Տաջիկական ԽՍՀ առողջապահության նախարարության գիտության, ծրագրավորման և տեխնիկայի բաժնի պետ, 1994 թվականից՝ Կուրսկի (ՌԴ) բժշկական համալսարանի հոգեբուժության և թմրաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1998 թվականից ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ, 1994 թվականից՝ հոգեբույժների և թմրաբանների Կուրսկի մարզային գիտական ընկերության վարչության անդամ։

Աշխատանքները վերաբերում են ալկոհոլամոլության, ափիոնային թմրամոլության, ինհալացիոն թունամոլության կլինիկային, ախտածագմանը, բուժմանը, թմրաբանական ծառայության կազմակերպմանը, տագնապային և հետհոգեվնասվածքային գերհույզային խանգարումների ռիսկի գործոնի, կլինիկայի և բուժման խնդիրներին[1][2][3]։

235 գիտական աշխատանքների, գիտական-մեթոդական և ուսումնական հրատարակությունների, այդ թվում`գրքերի, ամսագրային հոդվածների, ձեռնարկների, գործնական առողջապահության մեթոդական հանձնարարականների, 2 գյուտերի, 15 նորարարական առաջարկությունների հեղինակ է[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ, 1981

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наркомания, Душанбе, 1987 (համահեղինակ).
  • Опийные наркомании, Москва, 1998 (համահեղինակ).
  • Патохимия опийных наркомании, Курск, 2001.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Альберт Вазгенович Погосов к 60-летию со дня рождения». Социальная и клиническая психиатрия. 22 (1). 2012 թ․ հունվարի 1. ISSN 0869-4893.
  3. «Погосов Альберт Вазгенович». publ.lib.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Погосов Альберт Вазгенович - Известные ученые». www.famous-scientists.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.