Ալբերտ Խառատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Խառատյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1939(1939-09-24) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր և պատմաբան
Հաստատություն(ներ)Հայկական սովետական հանրագիտարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1964)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1986)

Ալբերտ Արմենակի Խառատյան (սեպտեմբերի 24, 1939(1939-09-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (2009), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Խառատյանը ծնվել է 1939 թվականին Երևանում: 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1967-1973 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, 1973-1985 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ գիտական ինֆորմացիայի կենտրոնի, 1985-1988 թվականներին՝ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1991 թվականից՝ Հայ հասարակական մտքի և մամուլի բաժնի վարիչ, 1988 թվականից, միաժամանակ՝ «Լրաբեր հասարակական գիտական» հանդեսի գլխավոր խմբագիր: 1986 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում, 2008 թվականից` ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի լրագրության ամբիոնի վարիչ[2][3]։

Աշխատանքները վերաբերում են հայ մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ հասարակական հոսանքների և դրանց ներկայացուցիչների բնութագրին, ինչպես և Կոստանդնուպոլսի ու Զմյուռնիայի հայ գաղթօջախների պատմության հիմնահարցերին:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ԳԱԱ Պատվոգիր (1974)
  • Գովեստագիր (1981)
  • Վաստակագիր (ՀՀ ԳԱԱ, 2010)
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության մրցանակ` «Լավագույն գիտական աշխատանք» (2008)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից: Երևան, 1980:
  • Արևմտահայ մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908 թթ.), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1989:
  • Հասարակական միտքը Զմյուռնիայում հայ մամուլում (1840-1900), Երևան, 1995:
  • Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը (1857-1896), (վավերագրեր և ծանոթություններ), Երևան, ՀՀ ԳԱԱ, 1984:
  • Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը 15-17-րդ դդ., Երևան, 2007:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զմյուռնահայ լուսավորական շարժումների պատմությունից, Բանբեր Հայաստանի արխիվների, 1972, համ.1:
  • Ստեփան Ոսկանյանը և զմյուռնահայ դեմոկրատները, Բանբեր Երևանի համալսարանի, 1975, համ. 1: Թուրք հեղինակների աշխատություններից: Գիտավերլուծական տեսություն, Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոն, ՀՀ ԳԱԱ հրատ., 1979:
  • Հ. Սիրունի. Պոլիսը և իր դերը, հ. 3, Անթիլիաս, 1987, գրախոս. Պատմա-բանասիրական հանդես, 1989, համ. 2:
  • Արևմտահայերի ազգային սահմանադրությունը (1860-1863 թթ.), Պատմա-բանասիրական հանդես, 1992, համ. 2-3:
  • Հայատառ թուրքերեն մամուլը, Լրաբեր հասարակական գիտությունների, 1995, համ. 2:
  • Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախի կազմավորումը, Պատմա-բանասիրական հանդես, 1999, համ. 2-3:
  • Մխիթարյանների վաղ շրջանի պարբերականները, Բազմավեպ, 2001, թիվ 1-4:
  • Հայ հասարակական հոսանքները 19-րդ դ. 50-60-ական թթ., Պատմա-բանասիրական հանդես, 2006, համ. 1:
  • Հայ պարբերական մամուլի պատմություն, ՀՀ ԳԱԱ հրատ., հ. 1, Կահիրե, 2006, (Արևմտահայ մամուլը 19-րդ դ., հատվածը):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-24 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Ալբերտ Խառատյան»