Ալբերտ Դովլաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դովլաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Դովլաթյան
Ծնվել էհուլիսի 15, 1946(1946-07-15) (77 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Ալբերտ Արամի Դովլաթյան (հուլիսի 15, 1946(1946-07-15), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Տուբերկուլյոզի և միզուղիների ոչ յուրահատուկ հիվանդությունների վերականգնողական ուրոլոգիական վիրահատությունների իրականացման մեթոդների մշակման և դրանց բուժման բնագավառում հայտնի[1] մասնագետներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Արամի Դովլաթյանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 15-ին, Վրացական ԽՍՀ Թբիլիսի քաղաքում։ 1965 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի ռուսական հանրակրթական դպրոցը և ընդունվել Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ 1971 թվականին գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը՝ «բուժական գործ» մասնագիտությամբ։ 1971-1973 թվականներին սովորել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի կլինիկական և փորձարարական ուռուցքաբանության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում` որովայնային խոռոչի վիրաբուժություն մասնագիտությամբ։ Հայտնի վիրաբույժ Եվգենի Օտովիչ Կովալևսկու անմիջական ղեկավարությամբ տիրապետել է աղիքային կարի իրականացման հիմունքներին և տեխնիկային։ Կլինիկական օրդինատուրայում մեծ հետաքրքրություն և հակում է ցուցաբերել գիտահետազոտական աշխատանքների նկատմամբ։ 1973-1986 թվականներին աշխատել է ՌԽՖՍՀ առողջապահության նախարարության Մոսկվայի տուբերկուլյոզի գիտահետազոտական ինստիտուտի միզասեռական բաժանմունքում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ֆտիզիոպուլմոնոլոգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային հետազոտական բժշկական կենտրոն) (ղեկավար՝ պրոֆեսոր Տատյանա Պետրովնա Մոչալովա) որպես կրտսեր, իսկ 1979 թվականից՝ ավագ գիտաշխատող։ Երկրի ֆտիզիոլոգիական ծառայության կազմակերպիչներից մեկի՝ պրոֆեսոր Տ. Պ. Մոչալովայի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական[2], իսկ 1985 թվականին՝ դոկտորական ատենախոսություն[3]։ Դոկտորական ատենախոսության հիմնական դրույթները հրապարակվել են 1993 և 2008 թվականներին երկու մենագրության մեջ («Բժշկություն» հրատարակչություն)։

Միզասեռական բաժանմունքում Դովլաթյանը մասնակցել է գիտական աշխատանքների հետևյալ ոլորտներում՝

  • երիկամների և միզուղիների տուբերկուլյոզի քիմիաթերապիա,
  • վերականգնողական վիրաբուժություն հետտուբերկուլյոզային ցիկատրիալ-սկլերոտիկ փոփոխությունները միզուկի և միզապարկի մեջ,
  • կազմակերպչական և մեթոդաբանական օգնության ձևերի բարելավումը ՌԽՖՍՀ հիվանդանոցներում և մասնագիտացված առողջարաններում։

Դովլաթյանը համարվում էր Պենզայի և Տուլայի մարզերի բժշկական հաստատությունների մշտական համակարգողը, այդ թվում Տուլայի հակատուբերկուլյոզային դիսպանսերը, Պենզայի տուբերկուլյոզային հոսպիտալը, ինչպես նաև «Գլուխովսկայա» առողջարանը (Բաշկիրիայի ԻԽՍՀ), որտեղ բուժվում էին միզասեռական տուբերկուլյոզով հիվանդները։

Մշտական օգնություն է ցուցաբերում պրակտիկ բժիշկներին, ինչպես նաև պարբերաբար մեկնում է գործուղումների, որոնց ընթացքում կատարել է միզուղիների ցուցադրական ուրոլոգիական վիրահատություններ և բժշկական անձնակազմին սովորեցրել դրանց կատարման տեխնիկան։ Տուբերկուլյոզի ինստիտուտում աշխատելիս Դովլաթյանը յուրացրել և կատարելագործել է սպիացած ծալքավոր միզապարկ ունեցող հիվանդների մոտ աշխատատար ինտենսիվ վերականգնողական վիրահատություններ կատարելու տեխնիկան։ Միկրոմիզապարկով և երիկամների քրոնիկ անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ մշակել է աղիքային միզապարկի պլաստիկայի տարբեր փոփոխություններ՝ օգտագործելով սիգմոիդ հաստ աղիքի մի հատված։ Անձամբ կատարել է ավելի քան 150 սիգմոցիստոպլաստիկա։ Դովլաթյանի կատարած վիրահատությունների բարձր արդյունավետությունը հաստատվել է նաև երկարաժամկետ դիտարկումների արդյունքներով 5, 10, 15, 20 և ավելի տարիներ անց։

Պրակտիկ աշխատանքի նշանակալի փորձ, կենտրոնական ամսագրերում տպագրված մեծ թվով աշխատանքներ («Урология», «Вестник Хирургии им. Грекова» և այլն), ինչպես նաև Ուրոլոգների ընկերության գիտական կոնֆերանսներում և հանդիպումներում բազմաթիվ ելույթները հնարավորություն են տվել Դովլաթյանին դառնալ աղեստամոքսային տրակտի պլաստտիկայի ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներից մեկը։ 1986-2006 թվականներին Դովլաթյանն աշխատել է 20-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ (այժմ՝ Ա. Կ. Էրամիշանցևի անվան հիվանդանոց)։

Հաշվի առնելով հիվանդանոցի կազմում ընդգրկված ծննդատան առանձնահատկությունները (երիկամային պաթոլոգիա ունեցող հղի կանայք)՝ ուրոլոգիական բաժանմունքը մասնագիտացել է սուր պիելոնեֆրիտով հղիներին շտապ օգնություն տրամադրելու գործում։ Բացի ընդհանուր ուրոլոգիական հիվանդներից, բաժանմունքը մեծ ուշադրություն է դարձրել շաքարային դիաբետով թարախային պիելոնեֆրիտով, ինչպես նաև միզասեռական համակարգի օրգանների վնասվածքով հիվանդներին։

Հիվանդների այս կոնտինգենտի բուժման մարտավարության կազմակերպման և պրակտիկ փորձի կուտակման արդյունքում բարենպաստ ելքերի թիվը կայուն ձևով աճել է։ Ակտիվ վիրաբուժական գործունեության ընթացքում Դովլաթյանը բաժանմունքի պրակտիկայում ներդրել է ոչ սպեցիֆիկ հիվանդությունների միզուկի և միզապարկի ոչ վիրահատական վնասվածքների վերականգնողական վիրահատություններ։ Պրոֆեսոր Դովլաթյանի ղեկավարությամբ ուրոլոգիական բաժանմունքի 3 աշխատակիցներ պաշտպանել են թեկնածուական դիսերտացիներ։ Այս ամենը թույլ է տվել Դովլաթյանին կոնտինգենտի հիվանդների բուժման մարտավարության և պրակտիկ փորձի վերաբերյալ իր տեսակետները ներկայացնել «Урология», «Акушерство и Гинекология», «Терапевтический Архив» և այլ ամսագրերում հրապարակված հոդվածներում։

1992-2000 թվականներին Դովլաթյանը համատեղության կարգով աշխատել է Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի ուրոլոգիայի և օպերատիվ նեֆրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 1993 թվականին նրան շնորհվել է ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսորի գիտական կոչում։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 100 աշխատությունների, այդ թվում` հինգ մենագրության՝

  • «Туберкулез мочеполовой системы» (под редакцией профессора Т. П. Мочаловой.", издательство «Медицина» 1993 г.),
  • «Острый пиелонефрит беременных» (издательство «Медицина» 2004 г.),
  • «Восстановительная хирургия мочевых путей» (издательство «Медицина» 2008 г.),
  • «Травма органов мочеполовой системы» (издательство «Бином» 2012 г.),
  • «Почечные осложнения сахарного диабета» (издательство «Бином» 2013 г.).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]