Ալբան Բունյակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբան Բունյակու
Քաղաքացիությունը  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1994(1994-05-20)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Ասքոթ Յունայթեդ
Անգլիա Իստբրուք
2002—2012 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 Իսպանիա Սևիլյա Ատլետիկո 10 (1)
2013—2014  Չեխիա Սլավիա (Պրահա) 2 (0)
2014—2016 Անգլիա Դերբի Կաունտի 0 (0)
2014—2016 Նիդերլանդներ Դորդրեխտ 9 (2)
Ազգային հավաքական
2014 Կոսովո Կոսովո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13.02.2018:

Ալբան Բունյակու (անգլ.՝ Alban Bunjaku, մայիսի 20, 1994(1994-05-20)[1][2], Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և կոսովացի ֆուտբոլիստ, հանդես է եկել Կոսովոյի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբան Բունյակուն ծնվել է Լոնդոնում, հանդես է եկել տեղի «Արսենալի» երիտասարդական թիմում, որին միացել է 2002 թվականին[3]՝ ութ տարեկանում[4]։

«Արսենալի» մինչև 18 տարեկանների թիմում անցկացրած 23 հանդիպումներում 15 գոլ խփելուց հետո Ալբան Բունյակուն տեղափոխվել է «Սևիլյա»[5]։ 2012-2013 մրցաշրջանն անցկացրել է դուբլում՝ Սեգունդայում հանդես եկող «Սևիլիա Աթլետիկո» թիմում[6]։ Ակումբում նորամուտը նշել է 2012 թվականի հոկտեմբերի 14-ին՝ «Կարտախենայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 89-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով[7]։ Առաջին գոլը խփել է նույն տարվա նոյեմբերի 4-ին՝ «Մելիլիայի» դեմ խաղում՝ ակումբին պարգևելով արտագնա հաղթանակ 0:1 հաշվով[8]։

2014 թվականի հունիսի 10-ին Բունյակուն վերադարձել է Անգլիա և երկամյա պայմանագիր կնքել «Դերբի Կաունտիի» հետ[6][9]։ Գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենն ասել է, որ ֆուտբոլիստն ունի ներուժ «Դերբիում» հաջողության հասնելու համար՝ հաշվի առնելով «Արսենալի» և «Սևիլիայի» հետ մրցելույթների ընթացքում կուտակած փորձը[10]։ Ժամանակ անցկացնելով հիմնականում երիտասարդական թիմում՝ Բունյակուն հեռացել է ակումբից պայմանագրի ավարտից մի քանի ամիս առաջ՝ խզելով պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ[11]։

Ֆուտբոլիստի նոր ակումբը դարձել է հոլանդական «Դորդրեխտը», որի հետ նա պայմանագիր է կնքել 2016 թվականի հունվարի 18-ին[12]։ Թիմում նորամուտը նշել է «Էմմենի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 63-րդ րոպեին։ Այդ հանդիպումն ավարտվել է 0։2 հաշվով՝ «Էմմենի» պարտությամբ[13]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին ԶԼՄ-ները հայտնել են, որ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է համոզել ֆուտբոլիստին միանալ իր հավաքականին, քանի որ Անգլիայի ֆուտբոլային միությունը չի պատրաստվում նրան հրավիրել երկրի հավաքական[14]։ Ֆուտբոլիստը հրավիրվել է Ալբանիայի պատանեկան հավաքական այն բանից հետո, երբ անգլիական կողմը հրաժարվել է նրա ծառայություններից[15]։

2014 թվականի մայիսին Բունյակուն հրավիրվել է Կոսովոյի հավաքական՝ մասնակցելու Թուրքիայի և Սենեգալի դեմ ընկերական խաղերին[16]։ Մայիսի 21-ին Թուրքիայի դեմ խաղում Բունյակուն նշել է նորամուտը հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 60-րդ րոպեին։ Այս հանդիպումն ավարտվել է Կոսովոյի համար ջախջախիչ պարտությամբ՝ 1։6[11][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Sevilla sign English-born Arsenal starlet». Inside Spanish Football. 28 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  4. «Young Guns: Alban Bunjaku». Arsenal Football Club. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 11 марта 2016-ին.
  5. «Arsenal teenager Bunjaku joins Sevilla after decade with boyhood club». Daily Mail. 28 июня 2012. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 «Derby sign former Arsenal midfielder Alban Bunjaku on a free transfer». SKY Sports. 2014 թ․ հունիսի 10. Վերցված է 11 марта 2016-ին.
  7. «Sevilla II vs. Cartagena». Soccerway.com. 14 октября 2012.
  8. «Melilla vs. Sevilla II». Soccerway.com. 4 ноября 2012.
  9. Transfer news: Derby sign former Arsenal midfielder Alban Bunjaku on a free transfer|Football News|Sky Sports
  10. «Dailymail news about transfer». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  11. 11,0 11,1 «Midfielder Alban Bunjaku leaves Rams». BBC Sport. 15 января 2016. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  12. «Alban Bunjaku naar FC Dordrecht». FC Dordrecht. 2016 թ․ հունվարի 18. Վերցված է 11 марта 2016-ին.
  13. «FC Dordrecht 0-2 FC Emmen». Soccerway.
  14. Talenti mes Shqiperise dhe Anglise | | Futboll | Արխիվացված 2014-12-08 archive.today Արխիվացված 2014-12-08 archive.today SuperSport.al
  15. «The story of Arsenal's former protege, 18-year-old Romford-born Alban Bunjaku». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  16. Dy miqësoret, Bunjaku shpall listën e Kosovës Արխիվացված 2014-12-13 Wayback Machine Panorama Sport
  17. Kosovo national team v Turkey*, 21 May 2014 EU-Football.info

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]