Jump to content

Ալարկոնի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալարկոնի ամրոց
Castle of Alarcón
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորԱլարկոն[1]
Երկիր Իսպանիա[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castle of the Marqués de Villena, Alarcón Վիքիպահեստում

Ալարկոնի ամրոց (իսպ.՝ Castle of Alarcón), Իսպանիայի Կուենկա պրովինցիայի Ալարկոն քաղաքի ամրաշինությունների մաս հանդիսացող ամրոց։ Ամրոցը պարսպապատ է, ունի հինգ արտաքին աշտարակներ՝ առանձին և ռազմավարական տեղադրմամբ։

1992 թվականի փետրվարի 28-ին ամրոցը դարձել է Իսպանիայի մշակութային հետաքրքրության վայր Parador de Alarcón անվանումով (RI-51-0007184):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական ծագմամբ այս ամրոցն ի սկզբանե եղել է Կորդովայի ամիրայության ենթակայության ներքո։ Կորդովայի խալիֆայության փլուզումից և տայֆա թագավորությունների ձևավորումից հետո քաղաքն ընդգրկվեց Տոլեդոյի տայֆայի կազմում։ Իսլամական տիրապետության ներքո ներքին հակամարտությունների ժամանակ ամրոցը ծառայել է որպես պաշտպանական պատվար։ 1184 թվականին Ալֆոնսո VIII-ի ռազմական նավապետ Ֆեռնան Մարտինես դե Կաբայոսը ինն ամիս շարունակ պաշարեց ամրոցը մինչև այն գրավելը։ Իբրև պարգև նա իրավունք ստացավ քաղաքի անունը օգտագործել որպես իրեն ազգանուն՝ Մարտինես դե Ալարկոն՝ ստեղծելով նոր տոհմ[2]։

Կաստիլիայի հաջորդական թագավորները սկսեցին մեծ ուշադրություն դարձնել ամրոցին, ընդլայնելով և ամրապնդելով այն՝ ապահովեցին կանոնադրությամբ (fuero), իրավունքներ շնորհեցին հարակից տարածքների վրա։ Իսպանացի պատմաբան Անդրես Մարկոս Բուրիելը գրում է, որ իր տիրապետության ներքո ամրոցն ուներ 63 գյուղ, այդ թվում Ալբասետեն, Լա Ռոդան, Վիլյառոբլեդոն, Գարսիմունյոս ամրոցը, Բելմոնտեն և այլ տարածքներ։ 1212 թվականին Ալարկոնի քաղաքային խորհուրդը զորքեր է ուղարկել Լաս Նավաս դե Տոլոսա վճռական ճակատամարտում թագավորի բանակին աջակցելու համար։

14-րդ դարում Կաստիլյայի թագավոր Ֆերդինանդ IV-ը Ալարկոն քաղաքը և ամրոցը տալիս է Վիլենայի իշխան Խուան Մանուելին, ինչը հաստատվում է 1305 թվականի մարտի 23-ին։ Արքայազնը իր գրական ստեղծագործությունները գրել է Ալարկոնում։ Նրա մահից հետո ամրոցն անցել է որդուն՝ Ֆեռնանդո Մանուել դե Վիլենային, այնուհետև նրա թոռնուհուն՝ Բլանկային։ Ավելի ուշ ամրոցը վերականգնել է Կաստիլիայի թագավոր Պեդրո I-ը, ինչպես նաև վերականգնել է թագավորական ժառանգությունը։ Կաստիլիայի Էնրիկե II թագավորն ամրոցը տվել է Արագոնի Ալֆոնսո I թագավորին, ում 1372 թվականին դարձրել է Վիլենայի մարկիզ, սակայն Էնրիկե III-ը 1395 թվականին հետ է վերցրել տիտղոսը։ 15-րդ դարում Ալարկոնը տվել են Վիլենայի մարկիզ Խուան Պաչեկոյին (մայիսի 23, 1446)։ Խուանը և նրա որդին՝ Դիեգո Լոպես Պաչեկոն անցնելով գահի հավակնորդ Խուանա Բելտրանեխայի կողմը, դեմ են դուրս եկել Իզաբելլա թագուհուն և նրա ամուսնուն՝ Ֆերդինանդ II-ին։ Այս վիճարկելի ժամանակահատվածում մարկիզը կարողանում է պահել Բելմոնտեն, Գարսիմունյոսը և Ալարկոնը, ինչպես նաև Վիլենայի մարկիզությունը։

Միջնադարում ամրոցը լքվել է։ 1712 թվականին այն պատկանել է մարկիզ Ագիլարին, ով շինարարների պնդմամբ անցել է հրատապ վերանորոգման աշխատանքների՝ կանխելու ամրոցի փլուզումը։

1720 թվականին ամրոցը կառավարել է Ալեխանդրո դե Ալարկոնը և դքսուհի Խուլիա դե Ալարկոնը, ովքեր երկրի հակամարտությունների ժամանակ ապաստան են տվել շատ փախստականների։

1863 թվականի հունիսի 5-ին Վելասկոյի 15-րդ դուքս Խոսե Մարիա Ֆեռնանդես դե Վելասկեսն ամրոցը և «4 կամ 5 փոքր աշտարակները» 20000 ռեալով վաճառել է Ռաֆայել Լասարո Ալվարես դե Տոռիխոսին։

1963 թվականին, Իսպանիայի տեղեկատվության և զբոսաշրջության նախարարությունը, Մանուել Ֆրագա Իրիբարնեն բռնագրավում են ամրոցն Ալվարես Տոռիխոս Տոռեսից։ Այնուհետև ամրոցը վերածվել է հյուրանոցի (parador)[3][4] և 1966 թվականի մարտի 25-ից բաց է հանրության համար[5][6]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդը պատմում է, թե ինչպես են ամրոցը շրջապատող աղյուսե քարե պատնեշները ծածկվել արյան բծերով, որոնք այսօր ներկայացված են շաղախի վրայի սև և կարմիր կետիկներով։

Տարիներ առաջ ամրոցում է ապրել այդ շրջանի տիրակալը։ Նա երիտասարդ քույր է ունեցել, ում ձեռքը խնդրելու են եկել շատերը, այդ թվում հարևան հողատիրոջ որդին, ով հայտնի է եղել իր վատ արարքներով։ Երբ նա եկել է օրիորդի ձեռքը խնդրելու, նրան անմիջապես դուրս են հրավիրել ամրոցից։ Կարճ ժամանակ անց, ամրոցի տերը տեղեկացել է, որ մերժված երիտասարդը, խորապես զայրացած, պլանավորել է սպանել իրեն և առևանգել քրոջը։ Ուստի մի օր, երբ մի օտարական եկավ ամրոց և դեմ առ դեմ հանդիպում խնդրեց տիրոջ հետ, նա կասկածեց, որ սա այն մարդն է, ում ուղարկել են իրեն սպանելու և նախապատրաստվեց այդ հանդիպմանը։ Կասկածները հաստատվեցին, և հենց այն պահին, երբ անծանոթը փորձում էր իրագործել իր պլանը, տիրոջ ծառաները սպանեցին նրան։ Քանի որ ամրոցում շինարարություն էր ընթանում մարդասպանի դիակը խառնեցին շաղախի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Castillo de Alarcón». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Parador Alarcon Parador Spain». www.paradores-spain.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. alarcon (2013 թ․ հուլիսի 14). «Parador de Alarcón | Paradores de Turismo». www.parador.es (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. TURESPAÑA (2007 թ․ ապրիլի 23). «Tourism in Alarcón in Cuenca, Spain | spain.info in english». Spain.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. baldwin, ken. «Parador de Alarcon - Medieval Castle of the Marquises of Villena - Reservations». www.totallyspain.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Salas Parrilla, Miguel. Alarcón, Belmonte y Garcimuñoz. Tres castillos del señorío de Villena en la provincia de Cuenca. Madrid: author, 1997.
  • Atienza, Juan G. Leyendas históricas de España y América. EDAF, 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]