Ալաջայի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաջայի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԷրզրումի մարզ
Երկարություն10 կմ

Ալաջա, լեռներ Հայկական Պարի արևմտյան մասում, Էրզրում քաղաքից մոտ 35 կմ հարավ-արևմուտք։ Ձգվում են հարավ-արևմուտք, հյուսիս-արևելք ուղղությամբ։ Ունի մոտավորապես 10 կմ երկարություն։ Ծածկված է ալպյան բուսականությամբ։ Բարձր գագաթներն են Շահդաղը և Խաչդաղը։ Ալաջայից սկիզբ են առնում Եփրատի ավազանի մի շարք գետակներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 66 — 992 էջ։