Ալլահաքբար (լեռնաշղթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալլահաքբար (այլ կիրառումներ)
Ալլահաքբար
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորԿարսի նահանգ
ՏեղադրությունԿարսի սարահարթ
Բարձրություն (ԲԾՄ)3404 մետր
Մեծագույն գագաթԱլլահաքբար

Ալլահաքբար, Ալաագբար, Ալահագբար, Ալահախպեր, Ալահյուեկբեր, Ալահուեկբեր, Ալահեկբեր, Ալահեքբարոմ, Ալահեքբերդաղ, Ալահյուեքբեր, Կարմիր Փորակ, լեռնաշղթա Կարսի սարահարթի արևմտյան սահմանում, Մեծրաց լեռներին կից։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ 4—6 կմ երկար, լանջերն անտառազուրկ են, թայց ծածկված փարթամ մարգագետիններով։ Ունի համանուն գագաթ։ Ոմանք նույնացնում են հնում հիշատակված Կարմիր Փորակին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 92 — 992 էջ։