Ալլահաքբարի լեռնաշղթա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալլահաքբար (այլ կիրառումներ)
| Ալլահաքբարի լեռնաշղթա | |
|---|---|
| Տեսակ | լեռնաշղթա |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Կարսի մարզ (Թուրքիա) |
| Տեղադրություն | Կարսի սարահարթ |
| Բարձրություն (ԲԾՄ) | 3404 մետր |
| Մեծագույն գագաթ | Կարմիր Փորակ |
![]() | |
![]() | |
Ալլահաքբար, Ալաագբար, Ալահագբար, Ալահախպեր, Ալահյուեկբեր, Ալահուեկբեր, Ալահեկբեր, Ալահեքբարոմ, Ալահեքբերդաղ, Ալահյուեքբեր, Կարմիր Փորակ, լեռնաշղթա Կարսի սարահարթի արևմտյան սահմանում, Մեծրաց լեռներին կից։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ 4—6 կմ երկար, լանջերն անտառազուրկ են, թայց ծածկված փարթամ մարգագետիններով։ Ունի համանուն գագաթ։ Ոմանք նույնացնում են հնում հիշատակված Կարմիր Փորակին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 92 — 992 էջ։
|

