Աիձուվակամացու ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | Japanese castle?, hirayamajiro? և hirajiro? |
Վարչական միավոր | Աիձուվակմացու |
Երկիր | Ճապոնիա |
Համալիրի մաս | 100 Fine Castles of Japan |
Կազմված է մասերից | Wakamatsu Castle Tower? |
Կառուցված | 1384 |
Շինանյութ | փայտ |
Ընթացիկ սեփականատեր | Ashina Naomori?, Gamō Ujisato?, Uesugi clan? և Katō Yoshiaki? |
Իրադարձություններ | Siege of Aizu Castle?, Շինարարություն, վերանորոգում, ոչնչացում, reconstruction?, demolition? և վերակառուցում |
Կայք | tsurugajo.com/tsurugajo/(ճապոներեն) |
Aizuwakamatsu Castle Վիքիպահեստում |
Աիձուվակամացու ամրոց (հայտնի է նաև Վակամացու ամրոց անվամբ), ճապոնական միջնադարյան ամրոց Աիձուվակամացու քաղաքում, Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։ Հաճախ նաև անվանում են Ցուգուրա ամրոց[1]։ Միջնադարյան փաստաթղթերում նշված է որպես Կուրուկովա ամրոց։
Աիձուվակամացու ամրոցը մտնում է Ճապոնիայի ազգային պատմական հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը կառուցվել է 1384 թվականին Ասինա Նաոմորիի ղեկավարությամբ։
Մինչև 1868 թվականը հանդիսացել է Այդզու տարածաշրջանի վարչական և ռազմական կենտրոնը։
16-րդ և 17-րդ դարերում ամրությունը անցել է Դաատե, Գամո և Կատո իշխանությունների ձեռքը։
Դաթե Մասամունեն հինգ տարի մարտեր է մղել Ասինի իշխանության դեմ և միայն 1589 թվականին է կարողացել հաղթանական տանել և դղյակը վերցրել իր իշխանության տակ։
Բայց կարճ ժամանակ անց, հաջորդ տարի ամրոցը հայտնվեց Տոյոտոմի Հիդեեսի տիրապետության տակ։1592 թվականին հաջորդ սեփականատերը դարձավ Գամո Ուդզիսատոն, որն ավարտեց յոթ հարկանի գլխավոր աշտարակի վերանորոգումը, վերանորոգեց նաև ողջ աշտարակը և ամրոցին տվեց Ցուրուգու անվանումը[2]։ Սակայն նա չի ապրել ամրոցում, իսկ ամրոցը հանվանվել է Վակամացու։
1643 թվականին Վակամացու ամրոցը դարձել է Մացուդայրի իշխանության նստավայրը և մնացել է նրա տիրապետության տակ մինչև 1868 թվականը։
Մի որոշ ժամանակ Էդո ամրոցը կատարում էր Հանա Այդզուի կենտրոնի դերը։ Պատերազմի ընթացքում ամրոցը վնասվել է կառավարական զորքերի պատճառով։ Քանի որ Խան Այդզուն կռվում էր կայսրի դեմ, ամրոցի գլխավոր աշտարակը քանդվեց 1874 թվականին։
1950-60-ական թվականներին Աիձուվակամացու քաղաքի բնակիչների նախաձեռնությամբ ամրոցը վերանորոգվել է։
Ներկա պահին ամրոցը օգտագործվում է իբրև թանգարան։ Վերջին հարկում կա բաց տարածություն, որտեղից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eric Obershaw. «Aizu Wakamatsu Castle» (անգլերեն). Japanese Castles. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 25.07.08-ին.
- ↑ «Turuga-jo Castle» (անգլերեն). Официальный сайт замка. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 25.07.2008-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт(ճապոներեն)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աիձուվակամացու ամրոց» հոդվածին։ |
|