Օլիվիերը ծնվել է Բուենոս Այրեսում, ունի ֆրանսիական ծագում։ 1920-1930-ական թվականներին Մայպո թատրոնում (իսպ.՝ Teatro Maipo) աչքի է ընկել իր պարային ներկայացումներով։ Նրա դեբյուտը կինոյում կայացել է 1935 թվականին ռեժիսոր Մանուել Ռոմերոյի «Բուենոս Այրեսի գիշերներ» ֆիլմով։ Երկու տարի անց նկարահանվել է Արթուր Ս. Մոմի «Կնոջս համար ամուսին եմ փնտրում» (Busco un MariDo para mi mujer) ֆիլմում։ 1930-ական թվականներին ամուսնացել է արգենտինացի դերասան Պեպե Արիասի հետ։ Միասին նկարահանվել են Լուիս Սեզար Ամադորիի «Մաեստրո Լևիտա» ֆիլմում (1938)։ 1950 թվականին ամուսնացել է արգենտինացի դերասան և ռեժիսոր Արթուրո Գարսիա Բուրի հետ։ Քաղաքական համոզմունքների համար հետապնդվելով Խուան Դոմինգո Պերոնի կառավարության կողմից՝ 1951 թվականին զույգը փախչում է Չիլի, այնուհետև հաստատվում է Ուրուգվայում, մինչև 1955 թվականին կառավարության անկումից հետո կրկին վերադառնում են Արգենտինա։ 1995 թվականի հոկտեմբերի 4-ին Արթուրոն ինքնասպան է լինում[2]։
Օլիվիերը մահացել է 1998 թվականին Բուենոս Այրեսում։ Թաղված է Արգենտինայի երաժշտագետների և կոմպոզիտորների ընկերության պանթեոնի Լա Չակարիտա գերեզմանատանը[3]։
↑Romano, Néstor (2001). Se Dice de Mí-: La Vida de Tita Merello (Spanish). Buenos Aires: Sudamericana S.A. էջ 57.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Manrupe, Raúl; Portela, María Alejandra (2001). Un diccionario de films argentinos (1930-1995). Buenos Aires, Editorial Corregidor. ISBN 950-05-0896-6.
Blanco Pazos, Roberto; Raúl Clemente (1997). Diccionario de actrices del cine argentino 1933-1997 (1° edición). Buenos Aires Ediciones Corridor. ISBN 950-05-1077-4.
España, Claudio. «El adiós a Aída Olivier». public. en La Nación del 4-8-1998. Consultado el 5 de mayo de 2012.