Իվան Աժինով
Իվան Աժինով | |
---|---|
մայիսի 1, 1864 - փետրվարի 4, 1920 (55 տարեկան) | |
Ծննդավայր | Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Իվան Աժինով (ռուս.՝ Иван Александрович Ажинов, մայիսի 1, 1864, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1920), ռուս գեներալ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Աժինովը ծնվել է 1864 թվականի մայիսի 1-ին։ Սերել է Դոնի զորքերի ազնվականների ընտանիքից, եղել օբեր-սպայի որդի։ Ավարտել է Վորոնեժի կադետական կորպուսը (1882) և Ալեքսանդրովսկի ռազմական ուսումնարանը (1884)։ 1905 թվականից եղել է եսաուլ, 1908 թվականից` զորային ավագ, 1908 թվականից` արևմտյան Դոնի կազակների մարտկոցի հրամանատար, 1909 թվականից` Դոնի 2-րդ կազակական մարտկոցի հրամանատար, 1912 թվականից` նորից արևմտյան Դոնի կազակների մարտկոցի հրամանատար, 1914 թվականի օգոստոսի 12-ից Դոնի 9-րդ կազակական հրետանային դիվիզիոնի (ռուս.՝ 9-ый Донской казачий артиллерийский дивизион) հրամանատար, 1915 թվականից` գնդապետ, 1917 (?) թվականից` գեներալ-մայոր, 1917 թվականի սեպտեմբերի 16-ից` 108-րդ հրետանային բրիգադի հրամանատար, 1918 թվականի նոյեմբերից` Տագանրոգի քաղաքապետ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Ռուսաստանի հարավի Զինված ուժերում, Կամավորական բանակում։
Մահացել է տիֆից Կուբանում, 1920 թվականի փետրվարի 4-ին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր` փոխգնդապետ Աժինով Ալեքսանդր Իվանովիչ
- Եղբայր` գեներալ-մայոր Աժինով Վասիլի Ալեքսանդրովիչ
- Կին` Նատալյա Ալեքսեևնա (ծննդյամբ Ֆրոլովա, ազնվականի այրի, մահացել է 1920 թվականի փետրվարի 4-ին Կուբանում)
- Երեխաներ` դուստրը` Նադեժդա (1906 թվականի օգոստոսի 7-ին) և որդին Վլադիմիրը