Ազնվապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազնվապետություն, պետական կառավարման ձև և պետությունում իշխանության իրականացման կարգ։ Անտիկ շրջանում ազնվապետության, որպես արժանավոր ու բանիմաց մարդկանց (գիտնականների, փիլիսոփաների, ազնվապետության) կառավարումը համարվում էր լավագույնը. ի տարբերություն տիրանիայի (բռնապետության), ամբոխավարության (ամբոխի իշխանության), տիմոկրատիայի (շահախնդիր մարդկանց իշխանության)։ Նոր ժամանակներում ազնվականության կողմնակիցն էր. օրինակ, Հ. Գրոցիոսը։ Մյուս հայեցակարգերում (Բոլինգբրոկ, Է. Բյորկ, Իբենտամ) ազնվապետությունը դիտվում է որպես «կառավարման խառը ձևի». սահմանադրական-միապետական կարգի տարր, անհրաժեշտ հակակշիռ հանդես գալով այլ միապետական Ժողովրդավարական կառույցներին, ինչպես նաև իշխանության բռնազավթումից պաշտպանության երաշխիք։ Անգլիայում արիստոկրատական սկգբանբի կրողն էր լորդերի պալատը։ Միապետական պետություններում ազնվապետությունը թաքնված կամ բացահայտ քաղաքական ընդդիմության հատկանիշ ուներ գերագույն իշխանության նկատմամբ և անսահմանափակ տիրապետության որոշակի զսպման դեր է կատարում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва