Jump to content

Ազնիվ Ութակի ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դհարմայի անիվ», որը բնութագրում է Բուդդայի կողմից նշված ճանապարհի ութ կանոնները

Ազնիվ Ութակի ճանապարհ, Բուդդայի կողմից նշված տանջանքները դադարեցնող և սանսարայից ազատող ճանապարհ։ Գտնվում է, համաձայն միջին ճանապարհի, աշխարհիկ հաճույքների կողմնակցության և ինքնախոշտանգման միջև[1]։

Բուդդայականության Ազնիվ Չորրորդ Ճշմարտությունը նշում է տանջանքներից ազատման ճանապարհը (մարգա), որով անցել է Բուդդան և որով կարող են անցնել այլք՝ և ճգնավորները, և աշխարհիկ մարդիկ։ Բուդդայի կողմից նշված ճանապարհի կազմված է ութ կանոնները և այդ պատճառով կոչվում է «Ազնիվ Ութակի ճանապարհ»։ Այդ կանոնները հարկավոր է յուրացնել աստիճանաբար, ինչպես ասում էր Բուդդան՝ «Սկզբից պետք է հաստատվել բարի վիճակերում, այսինքն՝ բարոյական կարգապահության մաքրմամբ և ճիշտ հայացքներով։ Հետո, երբ բարոյական կարգապահությունը մաքրված է, իսկ հայացքները ուղղված են, հարկավոր է վարժվել ուշադրության չորս հիմքերով»[2]։

Ճանապարհի աստիճանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնիվ Ութակի ճանապարհը կազմված է երեք խմբերի բաժանվող հետևյալ աստիճաններից[3]։

Հայերեն Պալիերեն Սանսկրիտ Չինարեն Ճապոներեն Թայերեն Տիբեթերեն
Իմաստություն Paññā Prajñā
I Ճիշտ նկատառում sammā-diṭṭhi IAST[4] samyag dṛṣṭi IAST 正見 正見, սյո՝ կեն สัมมาทิฏฐิ yang dag pa’i lta ba
II Ճիշտ մտադրություն sammā-saṅkappa IAST samyak saṃkalpa IAST 正思惟 正思惟, սյո՝ սիյուի สัมมาสังกัปปะ yang dag pa’i rtog pa
Բարոյականություն Sīla Śīla
III Ճիշտ խոսք sammā-vācā IAST samyag vāc IAST 正言 正語, սյո՝ գո สัมมาวาจา yang dag pa’i ngak
IV Ճիշտ պահվածք sammā-kammanta IAST samyak karmānta IAST 正業 正業, սյո՝ գո สัมมากัมมันตะ yang dag pa’i las kyi mtha'
V Ճիշտ ապրելակերպ sammā-ājīva IAST samyag ājīva IAST 正命 正命, սյո՝ մյո՝ สัมมาอาชีวะ yang dag pa’i 'tsho ba
Հոգևոր կարգապահություն Samādhi Samādhi
VI Ճիշտ ճիգեր sammā-vāyāma IAST samyag vyāyāma IAST 正精進 正精進, սյո՝ սյո՝ ձին สัมมาวายามะ yang dag pa’i rtsol ba
VII Ճիշտ հիշողություն sammā-sati IAST samyak smṛti IAST 正念 正念, սյո՝ նեն สัมมาสติ yang dag pa’i dran pa
VIII Ճիշտ կենտրոնացում sammā-samādhi IAST samyak samādhi IAST 正定 正定, սյո՝ ձյո สัมมาสมาธิ yang dag pa’i ting nge 'dzin

«Ճանապարհը» պետք չէ ընկալել գծային՝ որպես սովորական անցում աստիճանից աստիճան։ Դա, ավելի շատ, գալարագծային զարգացում է։ Բոլոր բաղադրամասերը կարևոր են Ճանապարհի ողջ ընթացքում և պետք է անընդհատ վարժվեն։ Զարգացման հետ միասին Ճանապարհի տարբեր ուղղությունների միջև կախվածություններ են առաջանում։ Այդպես, օրինակ, համաձայն «ճիշտ նկատառման» ժամանակ է հատկացվում «ճիշր պահվածքի» մեջ «ճիշտ կենտրոնացման» (մեդիտացիայի) համար։ Մեդիտացիայի (ճիշտ կենտրոնացման) խորացման հետ զուգահեռ դուք համոզվում եք Բուդդայի ուսմունքի ճիշտ լինելու (ճիշտ նկատառման) մեջ և մեդիտացիա եք կատարում (ճիշտ կենտրոնացում) արդեն նաև առօրյայում (ճիշտ պահվածք)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բուդդայական աշխարհիկ մարդկանց համար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  2. Սուտտա նիպատա 47.3.
  3. ԴՆ 22՝ Մահասատիպատտհանա Սուտտա Արխիվացված 2013-10-15 Wayback Machine; Սատիպատտհանա-վիբհանգա Սուտտա
  4. «Sammā» եզրը կարելի է թարգմանել նաև որպես «անբասիր», «գերազանց»։