Ազդամիջոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազդամիջոց, ռեստորսիա, պետության կողմից կիրառվող սահմանափակիչ միջոցառում, ի պատասխան այլ պետության համանման քայլի՝ նպատակ ունենալով ստիպել մյուս կողմին հրաժարվել դրանից։ Որպես ազդամիջոց մի պետությունն արգելում է մյուսի քաղաքացիների մուտքն իր տերիտորիան, նրա իրավաբանական անձանց հետ գործարքներ կնքելը, բարձրացնում ապրանքի մաքսերը ևն։ Օրինակ, ԽՍՀՄ–ի նկատմամբ կիրառվող առևտրական խտրականության կապակցությամբ որպես ազդամիջոց խորհրդային կառավարությունը 1930-ին սահմանափակումներ մտցրեց առանձին կապիտալիստական երկրների հետ ունեցած առևտրական հարաբերություններում։ Ազդամիջոցը միջազգային իրավունքին չհակասող գործողություն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 114 CC-BY-SA-icon-80x15.png