Փոխճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փոխճնշում, ռեպրեսալիա (միջազգային իրավունքում), իրավական պաշտպանության միջոց, որով որևէ պետություն այլ պետության հակաօրինական գործողությունների դեմ ձեռնարկում է պատասխան գործողություններ՝ նպատակ ունենալով ստիպել նրան հատուցելու պաաճառած վնասը կամ զերծ մնալու նման գործողություններից հետագայում։ Փոխճնշում պետք է հաջորդի վնասների հատուցման վերաբերյալ ներկայացված պահանջին և թույլատրվում է միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը հրաժարվում է հատուցել վնասը։ Ըստ որում, պատասխան սանկցիան իր ծավալով չպետք է գերազանցի հակաօրինական գործողությունները։ Արգելվում է նաև զինված ուժերի գործադրումը, հակաօրինական գործողություններ ձեռնարկած պետության տերիտորիայի, բաց ծովում նրա նավերի զավթումը են։ ՄԱԿ–ի Գլխավորությամբ ասամբլեայի նստաշրջանում միջազգային իրավունքի սկզբունքների մասին ընդունված դեկլարացիայում (1970) ամրապնդված է այն դրույթը, որ պետությունները պարտավոր են զերծ մնալ ուժի գործադրմամբ զուգորդված Փոխճնշումից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png