Jump to content

Ազատ դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ դաստիարակություն, մանկավարժական տեսություն, որ տարածվեց Եվրոպայում, 19-րդ դարի կեսերից մինչև XX դարի սկիզբը։

Դաստիարակության մեջ մերժելով խստավարժությունը, ուսուցման քարացած, սխոլաստիկ ձևերը՝ ազատ դաստիարակության ջատագովներն առաջ էին քաշում երեխայի բնածին հակումների, հետաքրքրությունների, ընդունակությունների ազատ ու անկաշկանդ զարգացման սկզբունքը։ Սակայն ազատ դաստիարակությունը իդեալականացնում էր երեխային իբրև «ճշմարտության, բարու և գեղեցկության նախատիպարի», գերագնահատում նրա բնածին ուժերը։

Կողմնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ դաստիարակության որոշ ծայրահեղ կողմնակիցներ (Էդուարդ Քեյ, Մ. Մոնտեսորի և ուրիշներ) բացասում էին նույնիսկ դպրոցը և դասավանդումը՝ հանգելով ինքնազարգացման գաղափարին։ Ազատ դաստիարակության տեսությունը սերտորեն կապված է Ժան Ժակ Ռուսոյի «բնական իրավունքի» և «բնական դաստիարակության» ուսմունքի հետ։ Լև Նիկոլայի Տոլստոյը Յասնայա Պոլյանայում հիմնած իր դպրոցում (1859) այդ տեսությունը կիրառել է յուրովի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 96