Ազատության ավետաբեր
Արտաքին տեսք
Ազատության ավետաբեր Ազատութեան աւետաբեր | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Ներսես Աբելյան |
Հիմնադրվել է | 1884 |
Սեփականատեր | Հայրենասերների միություն |
Հրատարակման վայր | Մոսկվա |
«Ազատության ավետաբեր», թերթ, հայ իրականության մեջ առաջին քաղաքական լրագիրը, հրատարակվել է Մոսկվայի հայ ուսանողների «Հայրենասերների միություն» կազմակերպության (1882) կողմից։
Հրատարակվել է ընդհատակում, տպագրվել է հեկտոգրաֆով։ Խմբագիրներն ու աշխատակիցներն էին՝ Ն. Աբելյանը, Ա. Դաստակյանը, Դ. Ներսիսյանը, Թ. Ադամյանը, Մ. Զալյանը, նարոդնիկական տրամադրություններով համակված հայ այլ ուսանողներ։ Թերթն ուներ ազգասիրական֊հայրենասիրական ուղղություն, կոչ էր անում օգնել Հայաստանի անկախության գործին։ Լույս է տեսել մի քանի համար և դադարել կառավարության հետապնդումների պատճառով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 99)։ |