Ներսես Աբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Աբելյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1855(1855-10-10)
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 15, 1933(1933-12-15) (78 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի ռեալական ուսումնարան
Մասնագիտությունհասարակական գործիչ և ճարտարագետ-տեխնոլոգ

Ներսես Հարությունի Աբելյան (հոկտեմբերի 10, 1855(1855-10-10), Շամախի, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 15, 1933(1933-12-15), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հասարակական և գրական գործիչ, թարգմանիչ, տնտեսագետ, ինժեներ-տեխնոլոգ։

Հովհաննես Աբելյանի եղբայրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շամախիում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում, միջնակարգը՝ Բաքվի ռեալականում, բարձրագույն մասնագիտականը՝ Մոսկվայի տեխնիկական դպրոցում։ 1875 թվականին «Մոսկովյան» ծածկանունով թղթակցել է «Մշակ» թերթին։ 1881 թվականին Մոսկվայում մի խումբ հայ ուսանողների հետ հիմնել է «Հայրենասերների միություն»֊ը։ 1887-1888 թվականներին Կովկասի տնտեսական կյանքին նվիրված ուսումնասիրություններով աշխատակցել է «Արձագանք», «Զակավկազսկոյե օբոզրենիե» («Закавказское обозрение») թերթերին[3]։

Ըստ Աբելյանի տնտեսագիտական համոզմունքների, որոնք ձևավորվել են Պրուդոնի և ռուս նարոդնիկների գաղափարների ազդեցությամբ, արհեստավորների, գյուղացիների և «մտավոր մշակների» միջև պարզ ապրանքափոխանակություն հաստատելով, հնարավոր է խափանել կապիտալիզմի զարգացումը և հիմնել մանր բուրժուական սոցիալիզմ։ Խորհրդային իշխանության տարիներին Աբելյանն ապրել և աշխատել է Թբիլիսիում, որտեղ և մահացել է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 1. — էջ 22.
  2. 2,0 2,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 22 — 720 էջ։
  3. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 9, էջեր 9 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 22