Ազատարար զինվորի հուշարձան (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատարար զինվորի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1985
Բարձրություն15 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Ազատարար զինվորի հուշարձանի լուսանկարներ

Ազատարար զինվորի հուշարձան (ռուս.՝ Памятник Солдату-освободителю), հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։

Հասցեն՝ Ռուսաստան, ք. Շախտի, Շևչենկոյի փողոցի և Հեղափոխության հաղթանակի պողոտայի խաչմերուկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատարար զինվորի հուշարձանը Ռոստովի մարզի Շախտի քաղաքում բացվել է 1985 թվականի մայիսի 7-ին։ Արձանը տեղադրված է քաղաքի կենտրոնում՝ Հաղթանակի 40-անյակի հրապարակում՝ քաղգործկոմի նախագահ Վիկտոր Կովալյովի նախաձեռնությամբ։ Հուշարձանը պատրաստված է Ուկրաինական ԽՍՀ գեղարվեստական ֆոնդի Խարկովի քանդակագործական ֆաբրիկայում։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Եվգենի Վուչետիչը՝ Մամաև Կուրգանի Մայր հայրենիք հայտնի քանդակի հեղինակը[1]։

Շախտիի բնակիչները գալիս են Հաղթանակի 40-անյակի հրապարակ, որտեղ գտնվում է հուշարձանը, հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և Հայրենիքի համար զոհվածներին։ Պատերազմի տարիներին շուրջ 10 հազար շախտիեցիներ զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, մոտ 35 հազարը պարգևատրվել են մարտական շքանշաններով և մեդալներով։ Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվել է 27 շախտիեցու։

Քաղաքի բնակիչները հրապարակն անվանում են «Զինվորի հրապարակ»։

Շախտիի գավառագիտական թանգարանում կա այս հուշարձանի փոքր պատճենը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բարձրությունը պատվանդանի հետ մոտ 15 մետր է։ Հուշարձանը կառուցվել է աշխատավորների միջոցներով, որոնք դրանք վաստակել են «Հաղթանակի 40-ամյակին՝ 40 հարվածային շաբաթ» աշխատանքային հերթափոխի ընթացքում։

Հուշարձանի հեղինակներն են. քանդակագործ, Ուկրաինական ԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր Յ. Ի. Ռիկը, քանդակագործ Ի. Պ. Յաստրեբովը, ճարտարապետ, Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր Է. Յ. Չերկասովը, ճարտարապետ Ա. Ա. Մաքսիմենկոն, Շախտիի գլխավոր ճարտարապետ Վ. Պ. Օնիշչենկոն։

Քանդակի զինվորը ձեռքին պահում է ինքնաձիգ։ Նրա դեմքը խիստ է և կամային։ Զինվորի կողքին մետաղից ձուլված շքանշաններ են՝ Հաղթանակի, Հայրենական պատերազմի և Փառքի։

Համալիրի կազմում հինգ լուսամփոփներ են, որոնք խորհրդանշում են Հայրենական մեծ պատերազմի հինգ ծանր տարիները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник Солдату - освободителю в г.Шахты». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]