Շախտիի գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախտիի գավառագիտական թանգարան
Տեսակ թանգարան
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Շախտի
Հասցե 346500, Ռոստովի մարզ, քաղաք Շախտի, Շևչենկոյի փողոց, 149
Հիմնադրված է 1966
Կոորդինատներ: 47.709978°0′0″ հս․ լ. 40.207238°0′0″ ավ. ե. / 47.70998° հս․. լ. 40.20724° ավ. ե. / 47.70998; 40.20724
Շախտիի գավառագիտական թանգարանը գտնվում է Ռուսաստանում
Շախտիի գավառագիտական թանգարան
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Շախտիի գավառագիտական թանգարանի լուսանկարներ

Շախտիի գավառագիտական թանգարան (ռուս.՝ Шахтинский краеведческий музей), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Թանգարանի շենքը XIX դարի վերջի (1896 թվական) ճարտարապետական հուշարձան է։ Թանգարանը հիմնադրվել է 1966 թվականին, բացվել 1967 թվականի մայիսի 18-ին[1][2][3]։

Հասցեն՝ 346500, Ռոստովի մարզ, քաղաք Շախտի, Շևչենկոյի փողոց, 149։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախտիի գավառագիտական թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, 1896 թվականին կառուցված պատմական շենքում։ Այժմ շենքը ճարտարապետության հուշարձան է։ 1896 թվականից շենքում գործել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի պատվին, կայսր Նիկոլայ II-ի և կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի թագադրման հիշատակին անվանված Ալեքսանդրյան եկեղեցական-ծխական դպրոցը։ Դպրոցը 1907 թվականից եղել է օրինակելի[4]։ Շենքի ներսի կենտրոնական մասում բարձր գմբեթաձև առաստաղներ են, որոնք թանգարանում ստեղծում են հնության մթնոլորտ։

Թանգարանը Ռոստովի մարզի խոշոր քաղաքային թանգարան է։ Նրա հիմնական ֆոնդում կա մոտ 13 000 միավոր։ Թանգարանում հավաքված են հին սրբապատկերներ և լուսանկարներ, տարբեր ժամանակաշրջանների պատմական փաստաթղթեր, կենցաղային իրեր և քաղաքացիների անձնական իրեր։ Ժամանակին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիան թանգարանին որպես նվեր փոխանցել է շուրջ 200 նկար։

Թանգարանում կան թեմատիկ դահլիճներ՝ «Հին քաղաք», «Քաղաքենիական կենցաղ», «Քաղաքի մարտական փառքը», «Դոնի երկրամասի բնությունը»։ Թանգարանի պատկերասրահում անցկացվում են գրաֆիկայի, գեղանկարչության, կիրառական արվեստի և այլ ցուցահանդեսներ, կազմակերպվում են երաժշտական և բանաստեղծական երեկոներ, հանդիպումներ քաղաքի անվանի մարդկանց հետ։ Ընդամենը թանգարանում հինգ թեմատիկ դահլիճ է։

Հայրենական մեծ պատերազմին նվիրված երկու սրահներում ցուցադրված են զենք, զինվորների անձնական իրեր, լուսանկարներ և փաստաթղթեր։

Թանգարանի ցուցադրություններից մեկը նվիրված է Դոնի բնությանը, այստեղ կան Դոնի երկրամասում ապրող բազմաթիվ կենդանիների և թռչունների խրտվիլակներ։

Թանգարանում կարելի է ծանոթանալ տարածաշրջանում ածխարդյունաբերության պատմությանը, XIX-XX դարերի քաղաքի բնակիչների քաղքենիական կենցաղին։

2015 թվականի նոյեմբերի 12-ին թանգարանի վարչակազմը «Ածխարդյունաբերության պատմության թանգարանի» հրդեհված շենքի տարածքից գավառագիտական թանգարանի բակ տեղափոխեց թանգարանային ցուցանմուշ՝ Վլադիմիր Լենինի հուշարձանը[5]։ Հետագայում կդիտարկվի նրա վերականգնման անհրաժեշտության հարցը։

Շախտիի գավառագիտական թանգարանին կից գործում է բանաստեղծ Ալեքսեյ Նեդոգոնովի անվան գրական միավորումը։ Նեդոգոնովը ծնունդով Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի (այժմ՝ Շախտի) քաղաքից էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]