Աերոֆլոտի տուն (Նովոսիբիրսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Աերոֆլոտի տուն
Дом Аэрофлота, Новосибирск 01.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Նովոսիբիրսկ
Աերոֆլոտի տուն (Նովոսիբիրսկ)ը գտնվում է Ռուսաստանում
Աերոֆլոտի տուն (Նովոսիբիրսկ)
Կոորդինատներ: 55°1′59.286000100005″ հս․ լ. 82°55′12.27360009998″ ավ. ե. / 55.03313500002777658° հս․. լ. 82.9200760000277768° ավ. ե. / 55.03313500002777658; 82.9200760000277768

«Աերոֆլոտի» տուն (ռուս.՝ Дом «Аэрофлота»), հինգհարկանի շենք կոնստրուկտիվիզմի ոճով, որը գտնվում է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնական թաղամասում՝ Կարմիր պողոտայի և Յադրիցևի փողոցի անկյունում։ Կառուցվել է 1930-ական թվականների սկզբին։ Ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աերոֆլոտի» տան ճարտարապետը և կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չեն։

Շենքը կառուցվել է 1930-ական թվականներին և նախատեսված էր «Աերոֆլոտի» վարչական և ծառայողական մարմինների տեղաբաշխման համար։

Գլխավոր արևմտյան ճակատը նայում է Կարմիր պողոտային, հարավային կողային հատվածը դուրս է գալիս դեպի Յադրիցևի փողոց։ Հյուսիսից շենքին հարում է հարևան տան ոճով կառուցված դեկորատիվ սյունաշարք։

Ճակատային համաչափությամբ հորինվածքով հինգհարկանի շենքի հատակագիծը ուղղանկյունաձև է։ Շենքի ամբողջական համաչափությունը խախտում է միայն հարավարևմտյան անկյունում գտնվող մուտքը, որն ընդգծվում է բարձր առմուտքով և «ներանկված» անկյունով։

Երկու վերին հարկերը, ի տարբերություն մյուսների, ունեն ավելի ցածր բարձրություն։

Անկյունային պատշգամբները տեսողականորեն ամրացնում են անկյունները՝ ստեղծելով հարկերի ճշգրիտ ուղղահայաց ռիթմ։

Գլխավոր ճակատը պսակվում է բարձր ատտիկոսով, նրա կենտրոնը զարդարում է «Աերոֆլոտի» խորհրդանիշի խորաքանդակը։ Խորաքանդակի կողքերին ձեղնահարկի կլոր լուսամուտներ են։

Հինգերորդ և չորրորդ հարկերի պատուհանների միջև «Աերոֆլոտ» ծավալային մակագրությունն է։

Շենքի ճակատները ներկված են բաց երկնագույն[1][2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]