Աերոդինամիկ տաքացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աերոդինամիկ տաքացում, մեծ արագությամբ շարժվող մարմնի մակերևույթի տաքացումը, երբ այն շրջհոսվում է օդով (կամ ընդհանրապես գազով)։ Տաքացման ջերմաստիճանը հատկապես բարձր է գազի կամ մարմնի գերձայնային արագությամբ շարժվելու, ինչպես նաև հարվածային ալիքի առկայության դեպքում։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի յուրաքանչյուր կետի ջերմաստիճանը կախված է ջերմային հոսքերի հսւշվեկշռից։ Երբ մարմնի մակերևույթից ջերմությունը չի հեռացվում, նրա ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է նյութերի մեծամասնության համար թույլատրելի ջերմաստիճանի (300 °C-1000 °C) արժեքը, որի հետևանքով տվյալ նյութը հալվում է։

Մակերևույթի ամենաուժեղ տաքացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերևույթի ամենաուժեղ տաքացումը կատարվում է մարմնի առաջամասում, որը քայքայվում է, եթե անհրաժեշտ չափով չի հովացվում։ Տեսակարար ջերմային հոսքը կողային մակերևույթի վրա բավականաչափ փոքր է, բայց մակերեսի մեծության հետևանքով նրա հովացումը կապված է մեծ դժվարությունների հետ։

Մարմնի առանձին մասերը տաքացումից պաշտպանելու համար կիրառվում են ջերմակայուն նյութեր, ջերմամեկուսացում, ներքին և արտաքին հովացում։ Նույն նպատակին կարելի է հասնել թռիչքի օպտիմալ ռեժիմ ընտրելով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է նաև մարմնի մակերևույթի հիդրոդինամիկ պաշտպանություն՝ պաշտպանական շերտ կազմող գազը մակերևույթով փոխանցելու միջոցով։ Արհեստական արբանյակների, տիեզերական ապարատների և տիեզերանավերի վերադարձն ապահովելու համար աերոդինամիկ տաքացման հաշվարկը կատարվում է հիմնականում 40-50 կմ բարձրությունների համար (նոսրացած օդի պայմաններում)։ Ավելի մեծ բարձրություններում աերոդինամիկ տաքացման դերը նվազում է, և 200 կմ-ից բարձր թռիչքի դեպքում նրա առաջացրած ջերմային հոսքը, Արեգակի ճառագայթային հոսքի համեմատությամբ, դառնում է աննշան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 94