Ադրբեջանի Հասան բեկ Զարդաբիի անվան բնության պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի Հասան բեկ Զարդաբիի անվան բնության պատմության թանգարան
Տեսակբնագիտական թանգարան
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
Ղեկավարության նստավայրԲաքու, Ադրբեջան
ՀասցեAZ1006
Հիմնադրվել է1930
Բինագադիի ռնգեղջյուրի կմախքը

Ադրբեջանի Հասան բեկ Զարդաբիի անվան բնության պատմության թանգարան ադրբ.՝ Azərbaycan Həsən bəy Zərdabi adına Təbiət Tarixi Muzeyi — բնության թանգարան, որը գտնվում է Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Հիմնադրվել է 1930 թվականին, արտացոլում է Ադրբեջանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը։ Բնական պատմական թանգարանի տնօրենն է փիլիսոփայության և կենսաբանության դոկտոր Տարիել Հեյբաթովը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պատմության թանգարանը հիմնադրվել է 1930 թվականին։ 1945 թվականին թանգարանը ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ Երկրաբանության ինստիտուտի կազմում։ 1944 թվականից հաստատությունը կոչվել է Հասան բեկ Զարդաբիի անունով։ 2014 թվականի հունվարին որոշում ընդունվեց Ադրբեջանի Հանրապետության բնության պատմության թանգարանի կանոնակարգերի հաստատման մասին[2]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ունի երկու բաժին `երկրաբանական և կենդանաբանական բաժիններ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու բաժիններում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эфендиев Р. Художественные ремесла Азербайджана в музеях мира. Баку, 1980.
  2. Р. Д. Джафаров. Бинагадинский носорог. — Издательство Академии Наук Азербайджанской ССР, 1960. — Т. 12. — 99 с.
  3. Бахшиева А. Из истории музейного дела в Азербайджане. Баку, 2005.։