Ադոլֆ Մինկին
Ադոլֆ Մինկին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1898 |
Ծննդավայր | Պետրոզավոդսկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 31, 1967 (68 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Preobrazhenskoe Jewish Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Ադոլֆ Մինկին (ռուս.՝ Минкин, Адольф Иосифович, նոյեմբերի 2, 1898, Պետրոզավոդսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1967, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, վավերագրական ֆիլմերի, գեղարվեստական կինոնկարների խորհրդային ռեժիսոր, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադոլֆ Մինկինը ծնվել է 1898 թվականի հոկտեմբերի 7-ին։
Պետրոզավոդսկի թատերական ստուդիան ավարտելուց հետո (1917-1919 թվականներ) աշխատել է թատրոնում որպես ռեժիսոր և ադմինիստրատոր, իսկ 1924 թվականից ի վեր վավերագրական և գեղարվեստական կինոնկարների ռեժիսոր է եղել երկրի տարբեր կինոստուդիայում։
Նկարահանել է 137 կինոնկար, մի շարք վավերագրական ֆիլմեր, այդ թվում` «Մեզ մոտ` Ստալինգրադում», «80-րդ զուգահեռականից այն կողմ», «Երբ լույսերը միանում են» և վեց գեղարվեստական կինոնկար[1][2]։
Մահացել է 1967 թվականի հունվարի 31-ին։ Նա թաղված է Լենինգրադի հրեական գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932 թվական` Գիշերվա հաղթողները (1931 թվականի «Մալիգինի» արշավի մասին) (Իգոր Սորոխտինի հետ միասին)
- 1935 թվական` Լուսնային քարը (Իգոր Սորոխտինի հետ միասին)
- 1938 թվական` Պրոֆեսոր Մամլոկը (Հերբերտ Ռապապորտի հետ միասին)
- 1939 թվական` Հյուրը (Հերբերտ Ռապապորտի հետ միասին)
- 1941 թվական` 1941 թվականի կինոհամերգ (կարճամետրաժ) (Իսահակ Մենակերի, Հերբերտ Ռապապորտի, Սեմյոն Տիմոշենկոյի, Միխայիլ Ցեխանովսկու, Միխայիլ Շապիրոյի հետ միասին)
- 1943 թվական` Դոմբրի հնչյունների տակ (կինոնկար-համերգ) (Սեմյոն Տիմոշենկոյի հետ միասին)
- 1944 թվական` Ռազմածովային գումարտակը (Ալեքսանդր Ֆայնցիմերի հետ միասին)
Սցենարի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1938 թվական` Պրոֆեսոր Մամլոկը (Բեմադրող ռեժիսորներ` Ադոլֆ Մինկին, Հերբերտ Ռապապորտ)
- 1941 թվական` 1941 թվականի կինոհամերգ (կարճամետրաժ) (Բեմադրող ռեժիսորներ` Իսահակ Մենակեր, Ադոլֆ Մինկին, Հերբերտ Ռապապորտ, Սեմյոն Տիմոշենկո, Միխայիլ Ցեխանովսկի, Միխայիլ Շապիրո)
Կոչումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարելիայի ԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Минкин Адольф Иосифович»». Галерея памяти. Гильдия кинорежиссёров России — Галерея памяти — это самые яркие звёзды нашего отечественного киноискусства. Пусть границы Отечества сокращаются, изменяются, перекраиваются — границы Памяти только ширятся. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ ««Минкин Адольф Иосифович»». Мы помним. Гильдия кинорежиссёров России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Минкин Адольф Иосифович»». Имена. Энциклопедия отечественного кино. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- ««Минкин Адольф Иосифович»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- МИНКИН Адольф // Энциклопедия кино. — 2010.
- ««Минкин Адольф Иосифович»». Мы помним. Гильдия кинорежиссёров России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
|