Ադնան Թանրըվերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադնան Թանրըվերդի
նոյեմբերի 8, 1944(1944-11-08) (79 տարեկան) -
ԾննդավայրԱկշեհիր, Քոնյայի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԶորատեսակTurkish Land Forces?
Կոչումբրիգադի գեներալ
ԿրթությունԹուրքական ռազմական ակադեմիա, School of Artillery and Missiles?, Army War Institute? և Joint War College?

Ադնան Թանրըվերդի (թուրքերեն՝ Adnan Tanrıverdi, նոյեմբերի 8, 1944(1944-11-08), Ակշեհիր, Քոնյայի մարզ, Թուրքիա), թուրք ռազմական գործիչ, Թուրքիայի Հանրապետության Զինված Ուժերի պաշտոնաթող բրիգադի գեներալ, ձեռնարկատեր, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 8-ին Կոնիայի նահանգի Ակշեհիր քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1964 թվականներին կենդանաբանություն է ուսումնասիրել Ստամբուլի համալսարանում, ապա՝ 1964 թվականին տեղափոխվել է Ռազմական ակադեմիա, որն էլ ավարտել է 1966 թվականին հրետանու սպա մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից ծառայում է Թուրքիայի Հանրապետության Զինված Ուժերում։ 1980 թվականին դարձել է Գլխավոր շտաբի սպա։ Ծառայել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում։

1992 թվականին Թանրըվերդիին շնորհվել է բրիգադի գեներալ կոչումը։ Եղել է Ստամբուլում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադի հրամանատար։ Ղեկավարլ է Թուրքիայի ԶՈՒ առողջապահության վարչությունը։ 1996 թվականին անցել է կենսաթողակի[1]։

Կենսաթոշակի անցելուց հետո աշխատել է տեղական Üsküdar FM Radyosu ռադիոկայանում՝ ղեկավար պաշտոնի, մզկիթում։ Եղել է Բանակի պաշտոնաթող սպաների միության նախագահ (թուրքերեն՝ Adaleti Savunanlar Derneği, ASDER)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ամուսնացել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]