Ադելին Ֆու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադելին Ֆու
Մասնագիտությունմանկագիր և գրող

Ադելին Ֆու (անգլ.՝ Adeline Foo ), կարճ պատմվածքների և մանկական գրքերի սինգապուրցի հեղինակ[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուն ավարտել է Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի Թիսչ դպրոցը։ Նա 2006 թվականին սկսել է գրել պատկերազարդ գրքեր։ Մինչ այսօր գրել է 16 գիրք և 12 պատկերազարդ գրքեր։ Նրա ամենաշատ վաճառված գիրքը «Ամոս Լիի օրագիրը» գիրքն է, որը հրատարակվել է 2009 թվականին։ Այն գրված է պարզ ու հասկանալի լեզվով։ Նա արժանացել է First Time Writers & Illustrators Publishing Initiative Award մրցանակին, որը տրվել է Սինգապուրի մեդիա զարգացման կենտրոնի և Սինգապուրի գրքի զարգացման ազգային խորհրդի կողմից։ Նա աջակցություն է ստացել կրտսեր ընթերցողների համար հրատարակել 13 պատկերազարդ գիրք։ Ըստ նրա երեք գրքերի նկարահանվել են անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր, իսկ չորրորդ գրքի նկարահանման հետ այն վերածվել է հեռուստաշոուի, որը ցուցադրվել է MediaCorp kids' հեռուստաալիքով։

Ֆուն իր 15 տարվա կարիերայի կեսն անց է կացրել հանրային կապերի ոլորտում, իսկ մյուս կեսն աշխատել է գովազդային գործակալությունում։

Ամուսնացած է և ունի երեք երեխա։

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆույի The Diary of Amos Lee: I Sit, I Write, I Flush! գիրքը արժանացել է Red Dot մրցանակին` «Լավագույն մանկական գեղարվեստական գիրք» անվանակարգում, Դպրոցական գրադարանների միջազգային ցանցի կողմից 2009 թվականին։ The Diary of Amos Lee: I'm Twelve, I'm Tough, I Tweet! գիրքը հաղթել է ընթերցողի համակրանք երկրորդ մրցանակը 2011 թվականին։ Ֆուի The Diary of Amos Lee շարքերը հրատարակվել են Epigram Books հրատարակչության կողմից և վաճառվել Հնդկաստանում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Սլովակիայում և Չեխիայում։ Գիրքը վեր է ածվել հեռուստաշոուի 2012 թվականին, ստեղծվել են կերպարների սփին-օֆֆեր։ Խաղը, որը հիշատակվել է գրքերից մեկում, նույնպես դարձել է խաղի հավելված iPhone և iPad-ի համար։ 2013 թվականի տվյալներով աշխարհում վաճառվել է շարքի մոտ 200,000 օրինակ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Diary of Amos Lee: I Sit, I Write, I Flush (2009 թվական)[2]
  • The Diary of Amos Lee: Girls, Guts and Glory (2009 թվական)
  • The Diary of Amos Lee: I'm Twelve, I'm Tough, I Tweet (2010 թվական)
  • Whoopie Lee 1: Almost Famous (2011 թվական)
  • Ben's Friends from the Rainforest (2006 թվական)
  • Monsters on the Wall (2009 թվական)
  • It Took More Than Earthworms to Bring Grandpa Home
  • Beaded Slippers (2008 թվական)
  • The Thing Under My Bed (2009 թվական)
  • Thomas Titans: Men Among Boys (2013 թվական)
  • The Kitchen God (2008 թվական)
  • Lost in the Secret Garden (2007 թվական)
  • Secret Hoarder (2007 թվական)
  • The Midnight Tree (2008 թվական)
  • The Amulet (2008 թվական)
  • Georgette's Mooncakes (2009 թվական)
  • Monsters on the Wall (2009 թվական)
  • Nu Nu: The Ring-Necked Monster (2009 թվական)
  • Chilli Padi (2008 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Woman Behind Amos Lee: Adeline Foo » Behind the Books». Behindthebooks.gatheringbooks.org. 2010 թ․ հուլիսի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  2. Groovy Dhruv. «The Diary of Amos Lee by Adeline Foo - review | Children's books». The Guardian. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]